Երեկ Նիկոլ Փաշինյանը իր գործողություններով և հայտարարությամբ ցույց տվեց, որ ռազմական հեղաշրջման մտավախություններ ունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Վարդան Աթաբեկյանը: «Եթե լիներ ռազմական հեղաշրջման փորձ, ապա այն եղած կլիներ, եթե պահանջում ես հրաժարական, ապա դա ռազմական հեղաշրջման փորձ չէ, միգուցե ունես կասկած այդ հարցում և ձևակերպումը տաս՝ մտավախություն կա, որ արվում է ռազմական հեղաշրջման փորձի»,- ասաց Վարդան Աթաբեկյանը: Վարդան Աթաբեկյանի հավաստմամբ՝ երեկ պետական պաշտոնյաները հրապարակում զանգված են ապահովել, և մի քանի տարի առաջվա հրապարակը բավականին տարբերվում էր երեկվա Հանրապետության հրապարակից: «Երբ ժողովուրդը երեկ գար և աջակցեր, ամեն բան այլ կլիներ, բայց երբ այնտեղ էին պետական պաշտոնյաներ, դա այդքան էլ թույլատրելի չէ ․․․ Այն հրապարակում, որում ժամանակին հարցեր էին լուծվում, հիմա բավականին տարբերվում է երեկվա հրապարակից, հատկապես քանակով և որակով»,- ասաց Վարդան Աթաբեկյանը: Նրա կարծիքով, եթե ԶՈՒ գլխավոր շտաբն է հայտարարությամբ հանդես գալիս, միանշանակ մտավախությունների կարիք կա: «Գլխավոր շտաբը սովորական կառույց չէ և եթե Գլխավոր շտաբն է քո հրաժարականը պահանջում, դու կարող ես վախ ունենալ, որ այդտեղ կա ռազմական հեղաշրջման տարր: Վարչապետը երեկ փորձում էր ցույց տալ՝ ինչքան մարդ է իրեն սատարում և դրանով կանխում էր հեղաշրջման փորձը»,- ասաց նա: Վարդան Աթաբեկյանի խոսքով՝ երկու ուժերն էլ երեկ կարողացան խուսափել քաղաքացիական պատերազմից, քանի որ շարժվեցին տարբեր ուղղություններով: «Երեկ երկու ուժերն էլ հնարավորինս տարբեր ուղղություններով շարժվեցին, որ որևէ բախում չլինի, բայց վերջում պարզ դարձավ՝ ում և ինչ զանգվածներ են սատարում: Քաղաքացիական բախում չի լինի, քանի որ կարծում եմ՝ երկու կողմերն էլ հասկանում են, որ քաղաքացիների բախումը լավ հետևանք չի ունենա, իսկ մեր երկիրը մեկ անգամ դրա միջով անցել է, և դա գիտակցելով՝ այս անգամ այդ քայլին չեն գնա»,- մեկնաբանեց նա: Վարդան Աթաբեկյանը նաև ընդգծեց, թե չի հասկանում ի՞նչ է նշանակում «վերջ թավիշին» արտահայտությունը, որը երեկ Հանրապետության հրապարակից 3 անգամ հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը: «Այն պրոցեսները, որոնք պետք է կատարվեին երկիրը բարվոք վիճակի բերելու համար, թավիշի պարագայում ևս կարող էին իրականացվել և վստահաբար դա չէ խոչընդոտ: Ի՞նչ է նշանակում «վերջ թավիշին», ես չեմ հասկանում, բայց մի բան գիտեմ՝ երկու դաշտում էլ լարված իրավիճակ է և եթե ճիշտ քայլեր ձեռնարկվեն, ապա կլինի կուլմինացիա, քանի որ այս վիճակով երկիրը շատ է տուժում»,- ասաց Վարդան Աթաբեկյանը:
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
10:27
10:02
15:55
15:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55