Երևանի պետական բժշկական համալսարանն այսօր հյուրընկալել է աշխարհում մեծ ճանաչում ունեցող «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր, «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշներին, «Solidarités International» կազմակերպության հիմնադիր Ալան Բուանեին և Ֆրանսիացի հետազոտողների միության (Société des Explorateurs Français) նախկին նախագահ, ֆրանսիացի գրող Պատրիս Ֆրանսեսկին: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջունելով ներկաներին՝ նշել է, որ այս կազմակերպություններն ու նրանց հիմնադիրները տարիներ շարունակ կարևոր ներդրում են ունեցել Հայաստանում և այժմ էլ պահպանում են գործընկերային հարաբերությունները: «Այս օրերին էլ նրանք շարունակում են իրենց գործունեությունն Արցախում»,-ասել է ռեկտորը՝ տեղեկացնելով, որ Բեռնարդ Քուշներին Երևանի պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչմանն արժանացնելու նպատակով միջնորդություն է ներկայացրել բուհի «Նոմինացիոն կոմիտե»: Համալսարանի տարածած հաղարդագրության համաձայն, գիտական խորհրդի որոշմամբ՝ Բեռնարդ Քուշներն արժանացել է ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչման: Հանդիսավոր արարողությունից հետո անցկացվել է «Գլոբալ և տարածաշրջանային ճգնաժամի կառավարում» թեմայով քննարկում, որի ընթացքում բանախոսներն անդրադարձել են, թե ինչպես պետք է կառավարել և բարելավել ճգնաժամից տուժած համայնքներում հանրային առողջապահությանն առնչվող խնդիրները, այդ թվում՝ ինչպես ավելի լավ նախապատրաստվել ճգնաժամերին և ապահովել արագ վերականգնում:
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
10:27
10:02
15:55
15:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55