ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպել են «Հայրենիքի փրկության շարժման» 4 ներկայացուցիչներ, որոնք քիչ ռաջ դուրս եկան նախագահական նստավայրից: Նրանք են Վազգեն Մանուկյանը, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը, «Հայրենիք» կուսակցությունից Արթուր Վանեցյանը, ՀՀԿ-ից Վահրամ Բաղդասարյանը: Արթուր Վանեցյանը լրագրողներին հայտեց հետեւյալը. «Մենք ՀՀ նխագահին ներկայացրինք մեր տեսակետները եւ խնդրեցինք, որ որպես Սահմանադրության երաշխավոր իր լիազորությունների շրջանակներումհանգուցալուծի մեր երկրում ստեղծված այս արտռոց եւ աննորմալ վիճակը: Երկուստեք ֆիքսվեց, որ առաջնահերթ է մեր պետական շահը, բոլորը առաջնորդվելու են պետական շահի առաջ մղմամբ: Նախագահը դեռեւս շարունակում է հանդիպումների շարքը: Այդ հանդիպումների ավարտից հետո հստակ կներկայացնի մոտեցումը: Նախագահը մեզ տեղեկացրեց, որ այսօր հանդիպելու է Օնիկ Գասպարյանի հետ, նաեւ ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար կազմի հետ եւ անձամբ նրանցից լսելու է պատճառների մասին, որը դրդել է ԳՇ-ին անել նմանատիպ հայտարարություն: Կա կոնսենսուս, որ իրականում ՀՀ-ն գտնվում է շատ աննորմալ վիճակում, ծայրահեղ ծանր վիճակում, ունենք պետության կորստի վտանգ, ուստի բոլոր կարող ուժերը պետք է համատեղ մեկտեղված ուժերով անեն բոլոր քայլերը՝ այս վիճակից դուրս գալու համար»: Արթուր Վանեցյանը հավելեց, որ ՀՀ նախագահը որեւէ ազդակ չի տվել, լսել է իրենց եւ ասել, որ իր լիազորությունների շրջանակներում օբյեկտիվ որոշում կկայացնի: «Մեր դիրքորոշումը հստակ է, մենք առաջարկում ենք նախագահին չստորագրել ԳՇ պետին ազատելու մասին դիմումը, առարկություններով վերադարձնել կառավարություն, որից հետո եթե կառավարությունը կրկին կդիմի նույն միջնորդությամբ, այդ դեպքում նախագահն իրավասու է այն ուղարկել ՍԴ՝ սահմանադրականությունը վիճարկելու համար: Դրա համար բոլոր հիմքերը նախագահն ունի»:
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
10:27
10:02
15:55
15:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55