Այս պահին Միացյալ Նահանգները բաց է դիվանագիտական զրույցի համար, որպեսզի նստի սեղանի մոտ եւ Իրանի միջուկային գործարքի շուրջ քննարկում անցկացնի «5+1» խմբի գործընկերների, ինչպես նաեւ իրանցիների հետ: Այս մասին Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ ասել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին:
«Այս պահին Միացյալ Նահանգները բաց է դիվանագիտական զրույցի համար, որպեսզի նստի սեղանի մոտ եւ անցկացնի այդ քննարկումը (Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ (ԳՀՀԾ) – խմբ.) «5+1» խմբի մեր գործընկերների, ինչպես նաեւ իրանցիների հետ: Մենք չենք պատրաստվում քայլեր ձեռնարկել պատժամիջոցների մեղմացման ուղղությամբ: Մեր սեղանին դա դրված չէ: Այդ պատճառով եվրոպացիները հիմա հրավեր են ուղարկել, եւ մենք պատասխանին ենք սպասում, սա վերջինն է, որ ես լսել եմ իրանցիներից»,- ասել է Ջեն Փսակին՝ մեկնաբանելով իրանական միջուկային գործարքին առնչվող հարցը:
Ավելի վաղ Բրյուսելում դիվանագիտական աղբյուրը ճեպազրույցում հայտարարել էր, որ ԵՄ-ն ուսումնասիրում է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԳՀՀԾ բոլոր անդամների ոչ պաշտոնական հանդիպում անցկացնելու հնարավորությունը՝ ԱՄՆ մասնակցությամբ, գործարքի վերակենդանացումը քննարկելու համար:
Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների արդյունքներով տարածված հայտարարության մեջ նշված էր, որ այս 4 երկրները շահագրգռված են Իրանի միջուկային ծրագրի շուրջ խորհրդակցությունների անցկացմամբ՝ Ռուսաստանի եւ Չինաստանի մասնակցությամբ: Ընդ որում՝ նրանք ընդհանուր հետաքրքրություն էին արտահայտել անվտանգության ոլորտում այն բանի երաշխավորման հարցում, որ Իրանը երբեք չի կարողանա միջուկային զենք մշակել: Դրանից բացի, «եվրաեռյակը» եւ ԱՄՆ-ն «իրենց հանձնառությունն էին հայտնել ընդհանուր նպատակին՝ ԳՀՀԾ շրջանակում իր պարտավորություններին լիարժեք հետեւելուն Իրանի վերադարձին»:
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44