Ոմանք կարծում են, որ նիկոլ Փաշինյանն անմեղսունակ է, բայց նա շիզոֆրենիայով չի տառապում, դա անթաքույց ատելությունն է հայի նկատմամբ, չեմ ուզում խորանալ այն փաստերի մեջ, որոնք Հայաստանը բերեցին և հասցրեցին անդունդի եզրին, և գուցե արդեն անդունդի մեջ է նետում. Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց գրականագետ, ԵՊՀ դասախոս Սերժ Սրապիոնյանը:
Նրա խոսքով՝ այն, ինչ Նիկոլ Փաշինյանն արել է վերջին երեք տարում, մեր վեցհազարամյա պատմության մեջ որևէ տիրակալի օրոք չի հաջողվել անել։
«Մեր դարավոր թշնամիները նրան մեր գլխին բերեցին Հայաստանը կործանելու համար: Այն երկու տերությունները, թուրանիզմով տառապող, արդեն իրենց ենթակայության տակ է: Բոլորովին չեմ վախենում ասել՝ մեկը Վրաստանն է, որն արդեն ինքնիշխանության կորստի եզրին է, որովհետև, եթե մի երկրի ՀՆԱ-ի կեսից ավելին թուրքական կապիտալն է, դա նշանակում է՝ երկիրը գնում է թուրքացման, Ադրբեջանի մասին ամեն ինչ հայտնի է, և գլխավոր արգելքը դժբախտաբար պատմականորեն մնում ենք մենք և մարդիկ Նիկոլի ձեռքով կրակից շագանակներ են հանում: Նրանք քանդում են այս երկիրը Նիկոլի ձեռքով հնարավոր ամեն ինչ անում են հայն ու հայկականը ոչնչացնելու համար, սա միայն իմ համոզմունքը չէ, այլ հայ մտավորականների ճնշող մեծամասնության»,– ասաց նա:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ԳՇ-ի հայտարարությունը Հայաստանում հեղաշրջման փորձ է, նա ասաց. «Եթե վարչապետի պաշտոնին հայտնված մարդը ԳՇ-ի հայտարարությունը համարում է որպես հեղաշրջում, նա պետք է պատասխանի մեկ հարցի՝ այդ գեներալներից որևէ մեկը թիկնապահներով մտե՞լ է վարչապետի գրասենյակ, բռնե՞լ է իր օձիքից և դուրս է շպրտել, այ դա կլիներ հեղաշրջում: Հեղաշրջումն անում են գերգաղտնի պայմաններում ընդամենը մի քանի խիստ հավատարիմ մարդկանց միջոցով։ Օրինակ՝ Պինոչետի հեղաշրջումից մինչև հիտլերյան, իտալական հեղաշրջումները, երբ անձը զրկված է իշխանական լծակներից, նրանք իշխանությունը հանձնում են քաղաքացիական կառույցներին, մինչև ձևավորվում է իշխանություն»:
Սերժ Սրապիոնյանը նշեց, որ զինվորականները կտրուկ քայլեր չեն արել, պարզապես եղել է հայտարարություն, որ նա հեռանա։
«Ինձ համար մեկ է Ալիևի բաշիբոզուկները կգան կմտնեն Հայաստանը կավերակեն, թե Նիկոլի պայուսակները, ինձ համար կարևորն այն է, որ Հայաստանն ավերակվում է, և զինվորները շատ լավ գիտեն դա, այդ պատճառով էլ զինվորականներն ամենաբարեկիրթ եղանակով ասել են՝ եղբայր վեր կաց գնա, այս երկիրը մի տար կործանման: Սա հերթական նիկոլականությունն է, և նա փորձում է վարկաբեկել հայոց բանակը, որովհետև հայոց բանակը վերջնականապես կազմալուծել չկարողացավ և դրանից խիստ դժգոհ է Ալիևը և իր ուղերձն է «յոլդաշ» Նիկոլին, որ բանակը ամբողջությամբ չես ոչնչացրել, գեներալներ կան, որոնք հայրենասեր են, սրանք պիտի վերանան, և նա անմիջապես ԳՇ պետին աշխատանքի ազատման հրաման տվեց: Նրանք ձեռք-ձեռքի տված փորձում են վերջնականապես գլխատել բանակը և Հայաստանը բացել թուրք- թաթարական բաշիբոզուկների առաջ»:
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
10:15
10:02
21:45
21:19
21:04
18:02
17:43
17:19
17:02
16:49
16:32
16:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03