ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտնեց, որ մարտի 1-ին, ժամը 18։30-ին հանրահավաք է կազմակերպվելու Երևանի Հանրապետության հրապարակում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը տեղեկացրեց, որ «Մարտի 1-ի» խորհրդանշական օրն անցկացվելիք այդ հանրահավաքով «պետք է վերահաստատենք մեր հանրության և ժողովրդի հաստատակամությունը՝ պաշտպանելու քաղաքացիական, ժողովրդավարական, սահմանադրական կարգը Հայաստանում և ժողովրդական իշխանությունը»։ «Իհարկե, ես կանդրադառնամ «Մարտի 1-ի» դատավարությանը», ասաց Փաշինյանը՝ նկատելով, որ անդրադառնալու է նաև ռազմական հեղաշրջման փորձին և ՀՀ նախագահի՝ փետրվարի 27-ին կայացրած որոշմանը՝ վարչապետի առաջարկով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից չազատելու վերաբերյալ։ «Ես ի ցույց կդնեմ, որ այդ որոշումը բացարձակապես անհիմն է», ընդգծեց ՀՀ վարչապետը։
Անդրադառնալով քաղաքացիական բախումների հնարավորության մասին խոսակցություններին՝ ՀՀ վարչապետը հավաստեց, որ Հայաստանում այլևս քաղաքացիական բախումներ և նոր «մարտի 1»-եր չեն լինելու, ինչը պետք է ի ցույց դրվի մարտի 1-ի հանրահավաքին մասնակցությամբ։
Փաշինյանը նկատեց, որ հանրահավաքին «Մարտի 1»-ի գործին անդրադառնալու է «Հոկտեմբերի 27»-ի հետ զուգահեռներով և համեմատություններով։
Նա հավելեց, որ անդրադառնալու է դատական ոլորտում անելիքներին, Բարձրագույն դատական խորհրդի խնդիրներին։
Փաշինյանի խոսքով՝ մի շարք քաղաքական ուժեր կհրավիրվեն մասնակցելու և ելույթ ունենալու հանրահավաքին, որպեսզի հանրահավաքը ծառայի երկու նպատակների. առաջինը, որ ի ցույց դրվի, որ Հայաստանում կա ուժեղ հանրություն, որը կառավարություն ձևավորելու իր իշխանությունը կարող է պաշտպանել, և երկրորդը՝ Հայաստանում մարտի 1-երի և քաղաքացիական բախումների էջերը փակված են այն առումով, որ նման դեպքերի կրկնությունը բացառվում է։
ՀՀ հայտնեց, որ հանրահավաքի ժամանակ խոսք է լինելու ներքին քաղաքական իրավիճակի հնարավոր զարգացումների, գերիների խնդիրներին, և հանրահավաքը կավարտվի երթով։
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
10:27
10:02
15:55
15:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55