Փետրվարի 26-ին կայացել է ԱԻՆ համակարգի աշխատողների արհմիութենական կազմակերպության հաշվետու ժողովը: Ներկայացվել է կազմակերպության 2020թ. արհկոմի և վերստուգիչ հանձնաժողովի կատարած աշխատանքները և նախանշվել առաջիկա անելիքները: Ընտրական ժողովին մասնակցել են ԱԻ նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբյանը, գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը և արհմիության պատվիրակները: «Տարին դժվարություններով և փոփոխություններով լի ժամանակաշրջան էր: Արհմիությունը սոցիալական ինստիտուտ է և դրա լիարժեք գործունեության պարագայում մենք աշխատել ենք լինել կամայականություններից առավել պաշտպանված և աշխատել ենք հնարավորինս արդյունավետ»,- իր բացման խոսքում ընդգծել է արհկոմի նախագահ Լյուդմիլա Մելիքյանը: Ըստ վերստուգիչ հանձնաժողովի ամփոփման՝ 2020 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ արհկոմի դրամական փաստացի մուտքը կազմել է քսաներկու միլիոն յոթ հարյուր հինգ հազար երկու հարյուր դրամ, իսկ փաստացի ծախսերը՝ տասնմեկ միլիոն հինգ հարյուր ութսուն հազար վեց հարյուր դրամ: Նշվել է, որ կանխատեսվող անդամավճարների պակաս հավաքագրումը կապված է Ռազմական դրության հետ՝ 3 ամսվա գումարը փոխանցվել է զինվորական ծառայողների ապահովագրության հիմնադրամին: Արհմիության միջոցներից 2020թ. օգտվել են 1898 շահառու: Անդամների համար էքսկուրսիաներ, տարբեր միջոցառումներ չեն կազմակերպվել՝ Կովիդ-19 սահմանափակումներով և Արցախյան պատերազմով պայմանավորված: Իրականացվել է դրամական օգնություն՝ արհկոմին դիմած ԱԻՆ աշխատակիցների համար, առողջական բուժման կազմակերպում՝ Սևանի «Արևիկ» առողջարանում և այլ աջակցության ծրագրեր: Ժողովում հաստատվել է նաև Արցախյան 44-օրյա պատերազմին ԱԻՆ համակարգից մասնակցած և վիրավորում ստացած անձանց Ֆինանսական աջակցություն տրամադրելու արհկոմի առաջարկությունը: Ելույթներով հանդես են եկել տարբեր ստորաբաժանումներից պատվիրակներ՝ արտահայտելով իրենց գոհունակությունը, առարկայական քննարկումներ են եղել առկա բացթողումների շուրջ, հնչեցվել են առաջարկներ: Ժողովի ավարտին, ընդունված կարգի համաձայն, քվեարկության միջոցով համակարգի աշխատողների արհմիութենական կազմակերպության մեկ տարվա կատարած աշխատանքները գնահատվել են բավարար:
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
10:27
10:02
15:55
15:48
15:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55