Հայ-Ռուսական համալսարանի կարգավիճակում կամ գործունեության պայմաններում ոչինչ չի փոխվում։ Այս մասին հայտարարել է Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը։ Նշենք, որ Ռուսաստանը հրաժարվել է՝ Հայաստանի հետ Երեւանում ռուս-հայկական համալսարանի աշխատանքի մասին համաձայնագրից։
«Հարգելի ընկերներ եւ չկամեցողներ՝ իմ եւ Հայ-Ռուսական համալսարանի։ Բավական մեծ աղմուկ բարձրացրեց այն տեղեկատվությունը, որ Ռուսաստանի Դաշնության կողմից չեղարկվել է 2015թ․ մայիսի 14-ի Հայ-Ռուսական համալսարանի գործունեության վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը: Ընդհանուր առմամբ՝ պրոֆիլային նախարարությունը՝ ՌԴ գիտության եւ բարձրագույն կրթության նախարարությունը, պարտավոր էր պարզաբանումներ ներկայացնել այս կապակցությամբ եւ չստեղծեր խառնաշփոթ իրավիճակ համալսարանի շուրջ՝ այդպիսով նպաստելով տարատեսակ թյուր մեկնաբանությունների առաջացմանը: Ստիպված ենք ամեն ինչ անել նրանց փոխարեն: Այսպիսով՝ 1) Հայ-Ռուսական համալսարանի կարգավիճակում կամ գործունեության պայմաններում ոչինչ չի փոխվում: Բացարձակապես ոչինչ: 2) Համալսարանը հիմնադրվել է 1997թ․ օգոստոսի 29-ի միջկառավարական համաձայնագրով եւ գործում է 2003թ․ ապրիլի 23-ի միջկառավարական համաձայնագրի համապատասխան: 3) Հայկական կողմի վավերացված 2015թ․ մայիսի 14-ի միջկառավարական համաձայնագիրը Ռուսաստանում չվավերացվեց ՌԴ ԱԳՆ-ի եւ ՌԴ Գիտության ու բարձրագույն կրթության նախարարության միջեւ այդպես էլ չհաղթահարված տարաձայնությունների պատճառով: Իրականում սա է ամբողջը: Այնպես որ անհոգ եղեք եւ պատրաստվեք նոր ճեղքումների»,- գրել է ռեկտորը։
20:53
17:14
16:52
16:15
14:14
13:59
13:45
12:36
12:18
12:03
11:46
11:33
11:13
10:46
10:24
10:04
09:34
09:03
13:35
13:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03