Հայտնի հայտարարությունն արվել է ոչ միայն Գլխավոր շտաբի ու գեներալների կողմից, այն արել է ամբողջ բանակը: Այս մասին մարտի 1-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում կայացած հանրահավաքի ժամանակ ասաց գեներալ-գնդապետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Նրա խոսքով՝ գնդի հրամանատարը չի կարող միանալ այն հայտարարությանը, որի հետ նրա անձնակազմը համաձայն չէ՝ եթե նա միացել է, նշանակում է նա խոսել է գումարտակի հրամանատարների, վաշտի հրամանատարների հետ, իսկ նրանք խոսել են իրենց զինվորների հետ: «Միայն դրանից հետո է տեղի ունեցել այն, ինչ տեղի է ունեցել: Հենց այնպես ոչինչ չի լինում: Եթե հայտարարում ես, նշանակում է, որ քո թիկունքում ինչ-որ մեկը պետք է լինի: Նրա թիկունքում մեր ամբողջ հայկական բանակն է: Սա արդեն վերջն է, այլեւս տեղ չկա: Մենք անպայման պետք է այս գործը հասցնենք ավարտին եւ շատ արագ: Էրդողանի ու Ալիեւի մոտ մի տեսակ նյարդայնություն է հայտնվել, նրանք սկսել են հայտարարություններով հանդես գալ, անհանգստացած են: Չգիտես ինչու, միայն նրանց է անհանգստացնում այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում: Ինչո՞ւ։ Որովհետեւ հիշում են, որ հայկական բանակը նրանց հարվածել է եւ կհարվածի: Մենք ամեն ինչ անպայման կվերադարձնենք: Ես դիմում եմ իմ բոլոր նախկին ծառայակիցներին, վստահ եղեք, որ ժողովուրդը ձեզ հետ է: Ես իմ դիմաց տեսնում եմ տասը հազարավոր մարդկանց: Նրանք բոլորը ձեզ հետ են, նրանք սիրում են ձեզ եւ նրանք ձեզ չեն լքի»,- ընդգծեց գեներալ-գնդապետը: Յուրի Խաչատուրովն իր խոսքը եզրափակեց քաղաքացիների վանկարկումների ներքո. «Ազգ, բանակ, հաղթանակ»։ Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության անհապաղ հրաժարականը։
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
10:27
10:02
15:55
15:48
15:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55