Yerevan.today-ը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին հանրահավաք էր անում։ Մինչ հանրահավաքը, նա ուղիղ եթերում հայտարարեց, որ մասնակիցները գալու են իրեն աջակցություն հայտնելու։ Այսինքն, ոչ թե թեման մարտի 1-մն է, այլ՝ Արցախը հանձնելու, բանակի վրա հարձակվելու, հրաժարական չտալու հարցերում աջակցո՞ւմ է իրեն ժողովուրդը, թե՝ ոչ։ Եվ ողջ պետական համակարգը լծվեց մարդ բերելու գործին։ Դա արվում էր, ընդ որում, թե՛ թաքուն, թե՛ բացահայտ։ Օրինակ՝ մարզպետները ֆեյսբուքյան էջերում ստատուսներ էին գրում, թե ավտոբուսները որտեղից են շարժվում Խոշոր գործարարների բանկերի, սուպերմարկետների, կահույքի սրահների, գործարանների աշխատողները մասնակցում էին հանրայահավաքին՝ պատվերով։
Օրինակ՝ տեսանյութ հրապարակվեց, թե ինչպես «Սպայկայից» մարդկանց գազելներով ու ավտոբուսներով բերում են հանրահավաքի։
Տեսանյութ հրապարակվեց այն մասին, որ Երեւանի Կենտրոնի թաղապետարանում փող են բաժանում քաղաքացիներին հանրահավաքին մասնակցելու համար։
Կենտրոնի թաղապետարանում գումար են բաժանում, որպեսզի մասնակցեն Փաշինյանի երթին․
Հրապարակվեց ձայնագրություն, թե ինչպես են խոստովանում, որ մարդկանց համոզելով, խաբելով բերում են հանրահավաքի։
Բայց Փաշինյանի թիմի խորամանկությունն այսքանով չի ավարտվում։ Ամեն ջանք գործադրել էին, որպեսզի հրապարակում, այսպես ասած՝ «կանգնելու տեղը» հնարավորինս քիչ լինի։ Բեմը հավաքվել էր Հանրապետության հրապարակի ավտոկայանատեղիում․ սովորաբար, այն հավաքվում էր շատրվանների մեջ։ Այսինքն, մոտ 30 մետր լայնությամբ եւ 100 մետր երկարությամբ հատված մնացել էր ազատ։ Դանիել Իոաննիսյանը ճիշտ կասի, թե այդ հատվածում որքան մարդ կարող էր կանգնել։
Իոաննիսյանը կասի, թե 30 մետր լայնությամբ եւ 100 մետր երկարությամբ հատվածում քանի հոգի կարող է կանգնել։ Ստացվում է, որ կանգնելու համար հատկացված հատվածը ընդամենը երկու անգամ էր մեծ տնտեսած հատվածից։ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին բերվել էին բազմաթիվ հատուկջոկատայիններ, ԱԱԾ աշխատողներ, կարմիր, սեւ բերետավորներ, թիկնապահներ, պատգամավոր-նախարարարներ։ Օրինակ, հրապարակվեցին տեղեկություններ, որ մասնակցել է 5800 ոստիկան, որոնցից 2200-ը՝ քաղաքացիական հագուստով։ Բայց, տարբեր հաշվարկներով, մասնակցում էր ընդամենը 15 հազար մարդ՝ ներառյալ ուժայինները»։
14:53
14:46
14:33
14:15
14:02
10:15
10:02
21:45
21:19
21:04
18:02
17:43
17:19
17:02
16:49
16:32
16:06
15:28
15:05
14:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03