Երեկ ԱՄՆ 170 կոնգրեսականներ դիմել են Ջո Բայդենին` կոչ անելով կոշտ վերաբերմունք ցույց տալ Թուրքիայի հանդեպ։ Փետրվարի 21-ին 100 կոնգրեսականներ դիմել են Բայդենին կոչ անելով կանգնել Հայաստանի և Արցախի կողքին, ընդդեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի։
Ի՞նչ կկատարվի, եթե ռուս-թուրքական 100-ամյա պայմանագրի ժամկետի լրանալու շեմին Բայդենը ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբեր – նոյեմբեր ամիսներին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները, ինչպես նաև 50-ից 49 նահանգներ ճանաչել են Ցեղասպանությունը։
Հայոց ցեղասպանության ճանաչումը նշանակում է հաստատել, որ ներկայիս Թուրքիայի պետությունը ստեղծվել է հայերի հողի և արյան վրա, և կասկածի տակ դնել Թուրքիայի իրավազորությունը այդ տարածքներում։ Սա կարևոր է այն համատեքստում, որ միակ փաստաթուղթը, որի հիման վրա գծվել է ներկայիս հայ-թուրքական սահմանը, ընդունվել է առանց Հայաստանի մասնակցության։
Հիշեցնենք, որ շուտով ավարտվում է 90-օրյա ժամկետը, որը Կոնգրեսի կողմից տրվել է ԱՄՆ Ազգային հետախուզությանը՝ պարզելու ԱՄՆ շահերը ղարաբաղյան հակամարտության գոտում։ Դեկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսը ընդունել է օրինագիծ, որը ներառում է նաև ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերաբերյալ դրույթ։ Փաստաթղթի 6․15 կետում, որը կոչվում է «Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության գնահատական», ասվում է, որ օրինագծի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 90 օրից ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենը պարտավոր է գրավոր գնահատական ներկայացնել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների Պալատի հետախուզության հանձնաժողով Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության և Արցախի կարգավիճակի վերաբերյալ։ Պետք է գնահատական տրվի ԱՄՆ կողմից Ադրբեջանին և Հայաստանին տրամադրված ռազմական օգնության ազդեցության , ինչպես նաև տարածաշրջանում ուժերի հավասարակշռության և հետագայում ուժի կիրառման հավանականության վերաբերյալ։
Թուրքիայի ընդլայմանը դեմ են նաև Մերձավոր Արևելքում։ Իրանը պատասխան է պահանջել Թուրքիայի ԱԳ նախարարից Իրաքի հյուսիսում ձեռնարկած գործողությունների կապակցությամբ։ Սիրիայի և Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ Թուրքիայի ներկայությունն իրենց երկրներում անօրինական է։
Այս գործընթացներում Հայաստանի քայլերն անտեսանելի են, ինչը վկայում է ռուս-թուրքական դաշինքին հայկական քաղաքական դասի գերակշիռ մասի «ենթամանդատային» լինելու մասին։ Հայաստանը չի մասնակցել Աթենքում տեղի ունեցած Բարեկամության ֆորումին, որի շրջանակներում միացել են Կիպրոսը, Եգիպտոսը, Ֆրանսիան, Հունաստանը, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն, որը Թուրքիան անվանել է հակաթուրքական ֆորմատ։
Օրերս Հայաստանը Գլխավոր հյուպատոսություն է բացել Իրաքի Քրդստանում։ Հայաստանի ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանը, ով աշխատանքային այցով գտվնում էր Իրաքում, հանդիպումներ է ունեցել Իրաքի Քրդստանի մի շարք բարձաստիճան պաշտոնյաների հետ։
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
10:27
10:02
15:55
15:48
15:35
15:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55