Ադրբեջանը հարյուրից ավել ՀՀ քաղաքացու է պահում, եւ այս հարցի լուծման ձգձգումը հետաձգում է երկխոսության մեկնարկը Երեւանի եւ Բաքվի միջեւ, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Սինանյանը նշել է, որ փետրվարի 24-ից մարտի 2-ը Ռուսաստան կատարած այցի ընթացքում նա այդ հարցը քննարկել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ շփումներում:
«Մեզ համար ամենակարեւոր թեման հայ ռազմագերիների եւ պահվող անձանց վերադարձն է Ադրբեջանից: Եվ այս հարցը ես քննարկել եմ նաեւ Ռուսաստանի արտգործնախարարությունում կայացած հանդիպմանը... Գիտեմ, որ նրանց թիվը հարյուրից ավել է, սակայն ես հստակ թիվ չունեմ: Եվ այս հարցով մենք եւս երկխոսություն ենք վարում, քանի որ ուզում ենք պարզել` քանի մարդ է հայտնվել ադրբեջանական գերության մեջ, նրանք (Բաքուն) դա ավելի լավ գիտեն: Ռազմական գործողությունների պատճառով պարզ է, որ մենք ունենք այն մարդկանց ցուցակը, ովքեր, մենք գիտենք, գտնվում Ադրբեջանում, եւ կա նաեւ անհայտ կորածների ցուցակը: Եվ այս դեպքում թվերն անընդհատ փոխվում են»,- հավելել է նա:
Նրա խոսքով` Երեւանը հույս ունի, որ Մոսկվան կշարունակի նպաստել այս խնդրի կարգավորմանը:
«Հուսով ենք, որ կկարողանանք հաջողությունների հասնել Ռուսաստանի Դաշնության հետ աշխատանքում: Ռուսական կողմը հավաստիացրել է, որ դա կնպաստի այս խնդրի կարգավորմանը, եւ մենք հավատում ենք նրանց: Այս հարցի ձգձգումը հետաձգում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության գործարկումը»,- ասել է Սինանյանը:
20:53
17:14
16:52
16:15
14:14
13:59
13:45
12:36
12:18
12:03
11:46
11:33
11:13
10:46
10:24
10:04
09:34
09:03
13:35
13:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03