ԱՄՆ Պետդեպարտամենտը ներկայացրել է 2 մասից կազմված Թմրամիջոցների վերահսկման միջազգային ռազմավարության ամենամյա զեկույցը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, առաջին մասը վերաբերում է «Թմրանյութերի և քիմիական վերահսկողությանը», երկրորդը՝ «Փողերի լվացմանը»։
Զեկույցի համաձայն՝ ՀՀ-ն հիմնականում ապօրինի թմրանյութերի տարանցիկ երկիր է, որտեղ հետզհետե ուժեղացվում է փողերի լվացման դեմ պայքարի օրենսդրությունը։
«Հայաստանն ավելացրել է և բարելավվել փողերի լվացման վերաբերյալ գործերի հետաքննությունները 2018թ․ հեղափոխությունից հետո։ Չնայած նրան, որ ՀՀ կառավարությունը շարունակում է հակակոռուպցիոն ծրագրերը՝ թմրանյութերի մաքսանենգությունը, ստվերային տնտեսությունը, զգալի դրամական փոխանցումների հոսքն արտասահմանից, անշարժ գույքի սեկտորում ակտիվների թաքցնելը շարունակում է մնալ տարածված և խոցելի խնդիր։
Ֆինանսական հետախուզության ստորաբաժանումը ստացել է փողերի լվացման տարրեր պարունակող 200 քրեական գործ, որոնք ներառում են 2018թ․ կեսից մինչև 2019թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածը, այդ թիվն աճել է մինչև 700-ի 2020թ․ հունվարից մինչև հոկտեմբեր ընկած հատվածում։ Այդ գործերի զգալի մասում ներառված են նախկին վարչակարգի ներկայացուցիչները։ Հայաստանը պետք է նախատեսի քրեական պատիժ իրավաբանական անձանց նկատմամբ, ովքեր ներգրավված են փողերի լվացման գործում կամ ահաբեկչության ֆինանսավորման մեջ, հասնի նրան, որ բոլոր հաշվետու սեկտորները ապահովեն ֆինանսական հետախուզության պարտադիր զեկույցներ, քրեականացնի փաստերի խեղաթյուրումը»,- ասված է զեկույցում:
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
10:27
10:02
15:55
15:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55