Արցախի Մարտունու շրջանի 27 հազար 133,1 հեկտար վարելահողերից, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության ներքո է անցել 15 հազար 792,1 հա-ը, որից` 8 հազար 603,8 հա վարելահող, 7 հազար 188,3 հա պետպահուստային ֆոնդ, մշակված` 6 հազար 418.48 հա և 250 հա վարելահող, որտեղ ցանքս էր կատարվել: Այս մասին Մարտունու «Ամարաս» պաշտոնաթերթին տեղեկացրել են շրջվարչակազմի գյուղատնտեսական բաժնից: «Մինչև պատերազմը շրջանի առկա վարելահողերից մշակվում էր մոտ 22 հազար հեկտարը: Ներկայումս հակառակորդի վերահսկողության տակ է գտնվում 308,29 հա խաղողայգի, 230 հա նռան և 62,27 հա պտղատու այգի»,-մանրամասնել են Մարտունու շրջվարչակազմի գյուղատնտեսության բաժնից: Բացի այդ, «Մարտունու անասնաբուժական սպասարկման կայան» ՓԲԸ տնօրեն Նվեր Սաֆարյանի տեղեկատվությամբ՝ Մարտունու շրջանում պատերազմի ընթացքում, հրետակոծության հետևանքով սատկել է` 578 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 872 գլուխ մանր եղջերավոր, 820 գլուխ խոզ, ինչպես նաև կորել` 792 գլուխ խոշոր եղջերավոր, 565 գլուխ մանր եղջերավոր անասուն: Պատերազմի ընթացքում Մարտունու՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված գյուղտեխնիկայի և գյուղատնտեսական սարքավորումների որոշակի քանակություն մնացել է հակառակորդի վերահսկողության տակ: Մարտունու շրջանի տարբեր համայնքների ղեկավարների տրամադրած նախնական տվյալներով` հակառակորդի վերահսկողության տակ է մնացել նաև 15 կոմբայն, 105 տրակտոր և 100-ից ավելի գյուղատնտեսական այլ սարքավորումներ:
09:32
09:15
09:02
20:53
17:14
16:52
16:15
14:14
13:59
13:45
12:36
12:18
12:03
11:46
11:33
11:13
10:46
10:24
10:04
09:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13