ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ որպես գլխավոր հյուր, կմասնակցի Չինաստան-Եվրասիա համաշխարհային էքսպո-ցուցահանդեսին և կանանց համաժողովին:
Ինչպես տեղեկացրին ԱԺ փոխնախագահի աշխատակազմից, սեպտեմբերի 18-23-ը ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը, «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցության նախագահ Լյուդմիլա Սարգսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը, Գեղարքունիքի մարզի կանանց խորհրդի նախագահ Էլեոնորա Մալխասյանը և «Առավո տ» լրատվական կայքի խմբագիր Աննա Իսրայելյանը՝ Համաչինական կանանց ֆեդերացիայի հրավերով կմասնակցի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տնտեսական խոշորագույն կենտրոն հանդիսացող Ուռումչի քաղաքում անցկացվող «Մետաքսի ճանապարհի գլոբալ ներդրումը, հնարավորություններն ու առավելությունները» խորագիրը կրող Չինաստան-Եվրասիա համաշխարհային էքսպո-ցուցահանդեսին և կանանց առաջին համաժողովին:
Արդեն հինգերորդ տարին հրավիրվող եւ միջազգային խոշոր տնտեսական ու քաղաքական իրադարձություն համարվող էքսպո-ցուցահանդեսը հասցրել է դառնալ Չինաստանի պետական դիվանագիտության, տնտեսության, փորձի փոխանակման կարեւորագույն հարթակ՝ իր շուրջը հավաքելով ավելի քան 25 եվրասիական երկրների քաղաքական եւ տնտեսական առաջնորդների, 800 չինացի եւ օտարերկրացի նախարարների եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Իր մասշտաբների շնորհիվ Չինաստան-Եվրասիա համաշխարհային ցուցահանդեսն այսօր համարվում է Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ռազմավարության գլխավոր հարթակ:
Չինական կողմը կարևորում է ՀՀ ԱԺ փոխնախագահի այցը Չինաստան, նրան որպես գլխավոր հյուրի վստահված է միջազգային պատվիրակությունների անունից հանդես գալու բացման խոսքով՝ Չինաստան-Եվրասիա էքսպո-ցուցահանդեսին, ինչպես նաև, դրա շրջանակներում անցկացվող՝ Մետաքսի ճանապարհին հարող երկրների կանանց առաջին համաժողովին, որին մասնակցում են առավել քան 100 երկրից ներկայացուցչական պատվիրակություններ: Համաժողովի ընթացքում Հերմինե Նաղդալյանը հանդես կգա ծրագրային զեկույցով, որում կանդրադառնա համաշխարհային տնտեսության արդի մարտահրավերներին, Մետաքսի ճանապարհի քաղաքական եւ տնտեսական հեռանկարներին:
Համաժողովի շրջանակներում կհրավիրվեն թեմատիկ քննարկումներ, կլոր սեղաններ, որոնց ընթացքում հայ կանանց պատվիրակությունը հանդես կգա զեկույցներով:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02