Փաստաբան, սահմանադրական իրավունքի մասնագետ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան գրառմամաբ դիմել է գլխավոր դատախազությանը՝ ակնկալելով պատասխան։ Նա դատախազության ուշադրությունն է հրավիրել ԱԺ պատգամավորի հայտարարությունների վրա.
«Այսօր Ազգային ժողովի մի պատգամավոր /զինապարտությունից խուսափած/ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին իբրև հարց ներկայացնելու ընթացքում միացրեց ԱԱԾ-ի հրապարակված ձայնագրությունը, որի մոնտաժված լինելու հանգամանքը հաստատել էր նույնիսկ Դատախազությունը, իսկ դրանում շատերիս փոխարեն զինապարտություն, պատերազմներին հերոսական մասնակցություն ապահոված Հրամանատար Աշոտ Մինասյանի կենցաղային բնույթ կրելու հանգամանքը հասկանալի էր բոլորին։ Չեմ ցանկանում հավելյալ անդրադառնալ նշված քաղաքական գործին որի նույնիսկ հիմնավոր կասկածը չէր հաղթահարվել, այլ ուզում եմ ՀՀ դատախազության ուշադրությունը հրավիրել մեկ այլ հանգամանքի վրա։ ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսում է քրեական պատասխանատվություն Դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։ ԲԴԽ-ն հանդես է գալիս նաև որպես Դատարան, իսկ ԲԴԽ անդամները այդ թվում Ռ․ Վարդազարյանը որպես դատավոր։ Պատգամավորի կողմից օգտագործվել են «ղալաթ եք արել» «քյանդրբազություն» «արհավիրք» «ինքը ՎՆԳՍՏԱՑՈՂ դատավորա» /այսինքն կոնկրետ դիմելով անձի/ և այլն։ Ավելին՝ պատգամավորը հայտնում է նաև, որ «Ձեզ հետապնդում եմ․․․»։ Դատավոր Աննա Դանիբեկյանին փողոցում հարցնելու համար «Դուք վնգստացող դատավոր եք, թե ոչ» երկու երիտասարդ 3 ամիս կալանավորված են եղել։ Հետևաբար տրամաբանությունը առնվազն հուշում է, որ կամ քրեական հետապնդում պետք է հարուցվի նշյալ պատգամավորի նկատմամբ, կամ երկու երիտասարդի նկատմամբ մեղադրանքից Դատախազությունը պետք է հրաժարվի։ Հարգելի պարոն Abrahamyan, կսպասեմ Ձեր արձագանքին»։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02