«Եթե ապացույցներ ի հայտ գան, որ կոնկրետ գործով դուք միջամտել եք, պատրա՞ստ եք անմիջապես հրաժարական ներկայացնել»,- ԱԺ այսօրվա նիստում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին հարց ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը: «Եթե ապացույց կլինի որ ինչ-որ մի գործով ես միջամտել եմ, ապա ոչ միայն հրաժարականի հարց առաջ կգա, այլ՝ քրեական ապատսխանատվության»,- պատասխանեց Ռուբեն Վարդազարյանը: Վահագն Հովակիմյանը նաև բարձրացրեց Սյունիքի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանի՝ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից հրաժարականի հարցը և հայտարարեց, թե դա թեկնածուի անպատասխանատվության արդյունք է և ԲԴԽ նախագահը ոչ թե այդ անպատասխանատվութունը կանխել է, այլ խրախուսել: Ըստ պատգամավորի՝ եթե թեկնածուն ինքնաբացարկ է ներկայացնում, ապա պետք է գա ԱԺ ամբիոնից այն հայտնի, կամ ԱԺ նախագահին ներկայացնի: «Այստեղ բարձր պաշտոններ են ընտրվում և անձը չի կարող անպատասխանատու լինել, մեղսունակության կանխավարկածով է ընտրված այս մոտեցումը»,- նկատեց Հովակիմյանը և հայտնեց, որ դատարանի նախագահը չէր կարող չիմանալ, որ պետք է դիմեր ԱԺ նախագահին, այլ ոչ թե ԲԴԽ նախագահին, իսկ վերջինս նրան չասեր, որ իրեն չպետք է դիմեր և պահանջեր, որ հարգի ԱԺ ինստիտուտը և ներկայանա խորհրդարան: Իմքայլական պատգամավորը հայտարարեց, որ ԲԴԽ նախագահը և Սյունիքի առաջին ատյանի դատարանի նախագահը անարգել են ԱԺ-ն: Ռուբեն Վարդազարյանը կարծիք հայտնեց, որ ԱԺ-ում դատավորի թեկնածուի վերաբերյալ նման գնահատականներ չպետք է հնչեն:
«Չեմ պատկերացնում, թե ինչ եք ասում, ճիշտն ասած՝ չեմ էլ ուզում պատկերացնել»,- հայտարարեց Վարդազարյանը և տեղեկացրեց, որ ստացել է հրաժարականի մասին Գրիգորյանի գրությունը և կից գրությամբ և ամենայն հարգանքով ուղղել է ԱԺ նախագահին: ԲԴԽ նախագահը հայտարարեց, որ Գրիգորյանն իրեն ասել է՝ այս պահին Սյունիքից Երևան տեղափոխվելը շատ նման կլինի փախուստի կամ դավաճանություն Սյունիքին, կամ տեղի դատավորներին: Նկատելով, որ չի հասկանում, թե ըստ պատգամավորի պնդման, ինչպես է ինքն Երևանից Կապան աջակցել դատավորին, որ նա նման գրություն ուղարկեր՝ Վարդազարյանը նշեց, թե իր համար տարբերություն չկա, թե ԱԺ ամբիոնին մոտենալով կներկայացնի երեք դատավոր, թե՝ երկու: «Հայտնում եմ, որ պատասխանատվության իմ աստիճանը հավասար է 0-ի այն հարցադրումների կոնտեքստում, որը որ դուք հնչեցրեցիք»,- եզրափակեց ԲԴԽ նախագահը:
Աղբյուր` Panorama.am
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
10:27
10:02
15:55
15:48
15:35
15:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55