Թուրքիան բոլորովին չի ձգտում վերադառնալ ամերիկյան F-35 կործանիչների ծրագրին, որից այն բացառվել էր ռուսական պաշտպանական համակարգեր գնելու պատճառով: Նրա խոսքով` հիմնական նպատակը Թուրքիայի կրած կորուստների փոխհատուցումն է, փոխանցում է Reuters-ը: Անկարան ավելի քան 100 F-35 է պատվիրել եւ դրանց համար պահեստամասեր է արտադրում, սակայն այն 2019-ին բացառվել էր ծրագրից` ռուսական S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի ձեռք բերումից հետո, որոնք, ըստ Վաշինգտոնի, սպառնում են ՆԱՏՕ-ի ինքնաթիռներին: Անկարան հերքում է ԱՄՆ-ի մտահոգությունները եւ հայտարարում, որ իր բացառումը ծրագրից անարդար էր: «Մենք ասում ենք, որ անարդարություն կա, եւ այն պետք է շտկել»,- ասել է Դեմիրը, որի դեմ ամերիկյան պատժամիջոցներ են կիրառվել: «Մեր բոլոր ջանքերի նպատակն ամենեւին էլ ծրագիր վերադառնալը չէ, այլ, ավելի շուտ` մեր իրավունքների վնասի փոխհատուցումը»: Չնայած Թուրքիայի բացառմանը ծրագրից եւ դրա պաշտպանական արդյունաբերության դեմ կիրառված պատժամիջոցներին` Պենտագոնը հայտարարել է, որ կշարունակի կախվածության մեջ մնալ թուրքական կապալառուներից F-35-ի հիմնական պահեստամասերի մասով:
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44