«Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Շատ լավ քննարկում ընթացավ»,- Վերաքննիչ դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի փաստաբան Հակոբ Ենոքյանը։
Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ տեղի ունեցավ Արա Սաղաթելյանին կալանավորելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ փաստաբանների բողոքի քննությունը։
«Միայն մի օրինակ ասեմ, առաջադրված մեղադրանքի անհեթեթությունն ապացուցելու համար պարոն Պողոսյանը (Արա Սաղաթելյանի փաստաբան Միհրան Պողոսյանի մասին է խոսքը-խմբ.) միացավ համացանցին հենց նույն Proton VPN-ով, այսինքն՝ նույն էն հասցեով, որը վերագրվում է այս գործով առնչվող չորս անձանց։ Փաստորեն պարզվեց, որ պարոն Պողոսյանն էլ դարձավ այդ խմբի անդամ»,-դատական նիստի ընթացքից մանրամասներ ներկայացրեց Հակոբ Ենոքյանը։ Նա ասաց՝ գուշակություններով չի զբաղվում, սակայն որպես իրավաբան կարող է ասել, դատարանի որոշման հիմքում դրված փաստերը ոչինչ են։ Հակոբ Ենոքյանի խոսքով, դատական նիստին մասնակցել է նաև Արա Սաղթելյանը։ Նա իր խոսքում նշել է, որ այս ամենն ուղղված է իրեն մեկուսացնելուն, ինչը պայմանավորված է իր՝ հակաադրբեջանական գործունեությամբ։ «Այսինքն, իրեն մեկուսացնում են, որ հակաադրբեջանական գործունեությամբ չզբաղվի»,- ասաց նա։ Փաստաբանն ասաց՝ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը ժամը 16։00-ին։
20:04
19:33
19:09
18:49
18:34
18:07
17:56
17:43
17:22
17:03
16:27
16:11
15:46
15:45
15:22
15:04
14:55
14:28
13:11
12:53
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35