Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում, որով ազդարարվեց անկախությանը նվիրված միջոցառումների սկիզբը: Երեկոյի մեկնարկը տվեցին Արևիկ մանկական երգչախմբի սաները՝ ՀՀ օրհներգի կատարումով:
Միջոցառման հյուրերին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկավ հյուպատոս Արմելլա Շաքարյանը, ով, մասնավորապես, ընդգծեց, որ Հայաստան-Արցախ–Սփյուռք եռամիասնությունը պատվով է հաղթահարել բոլոր փորձությունները: «1991 թվականի անկախության հանրաքվեն ժամանակակից պատմության պայծառ էջերից մեկն է, երբ հայ ժողովուրդը արտահայտեց իր կամքը՝ ապրելու ազատ, անկախ և տնօրինելու սեփական ճակատագիրը: Սեպտեմբերի 21-ը դարձել է մեր հավատի, նվիրումի և վստահության խորհրդանիշը», - նշեց ՀՀ ներկայացուցիչը:
Հայաստանի անկախության 25-ամյակի առիթով շնորհավորական ուղերձ էր հղել Կալիֆոռնիայի նահանգային սենատի նախագահ Քևին դե Լեոնը՝ փոխանցելով նաև Հոլիվուդի Փոքր Հայաստան թաղամաս տանող ցուցանակի կրկնօրինակը:
Միջոցառմանը ներկա էր նաև Գլենդելի քաղաքապետ Փոլա Դիվայնը, ով շնորհավորեց ամերիկահայ համայնքին և աշխարհասփյուռ հայությանը Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ՝ այն որակելով որպես բարձրագույն արժեք: Իր խոսքում քաղաքապետն անդրադարձավ նաև Արցախի անկախությանը՝ որպես մեկ այլ կարևոր և մեծ նվաճումի:
«Անկախ Հայաստանն աշխարհասփյուռ հայերին օժտեց քաղաքական ձայնով՝ միջազգային ասպարեզում հանդես գալու համար» խորագրով զեկույցով հանդես եկավ ամերիկահայ գործիչ Մեթյու Քարանյանը: Տոնական երեկոյի ընթացքում ցուցադրվեցին հայտնի նկարչուհի Էլիզաբեթ Շահինյանի (Լիզո) աշխատանքները՝ նվիրված ՀՀ անկախության տոնին:
Միջոցառմանը ՀՀ հյուպատոս Արմելլա Շաքարյանը Էլիզաբեթ Շահինյանին և Մեթյու Քարանյանին հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալները՝ Սփյուռքում հայկական արվեստը տարածելու և ճանաչելի դարձնելու, ինչպես նաև՝ Հայաստան-Սփյուռք գործակցությանը նպաստ բերելու համար:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47