ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր՝մարտի 4-ին հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀԲ-ի Երեւանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն: Այս մասին տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից։
«Փոխվարչապետը ողջունել է հյուրին՝ արտահայտելով իր գոհունակությունը ՀԲ-ի հետ ընթացող համագործակցության կապակցությամբ, ինչպես նաեւ ընդգծելով, որ ՀԲ-ը Հայաստանի կարեւոր գործընկերներից է, որի հետ համատեղ աշխատանքն առանձնանում է դրական արդյունքներով:
Սեբաստիան Մոլինեուսն արտահայտել է իր ուրախությունը Հայաստան կատարած այցելության առթիվ՝ նշելով, որ, թեեւ նախորդ տարին լի էր դժվարություններով եւ ծանր արդյունքներով, սակայն այսօր նա Հայաստանում տեսնում է հույս եւ հավատ վաղվա օրվա հանդեպ: Այդ համատեքստում նա արտահայտել է ՀԲ-ի պատրաստակամությունը շարունակելու ընթացիկ համագործակցությունը, ինչպես նաեւ նախանշելու այն ոլորտները, որտեղ համատեղ աշխատանքի հնարավորություններ կան:
Փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականության ներկայիս առաջնահերթությունները՝ անդրադառնալով «Տնտեսական արձագանքման ծրագրին» եւ դրա մի քանի բաղադրիչներին, մասնավորապես՝ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող աջակցությանը, տեխնիկական կանեփի եւ այլ մշակաբույսերի արտադրությանը, կապիտալ եւ քաղաքաշինական ծրագրերին: Տիգրան Ավինյանը ընդգծել է «Տնտեսական արձագանքման ծրագրի» կարեւորությունը տնտեսության վերականգնման եւ այն նորմալ զարգացման ուղու վրա կրկին դնելու տեսանկյունից:
Անդրադարձ է եղել Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումներին, այդ թվում՝ ծառայությունների թվայնացման գործընթացին: Փոխվարչապետը ներկայացրել է այս հարցում արդեն իսկ արձանագրված առաջընթացը՝ նշելով, որ այս տարի արդեն հասանելի կլինի էլեկտրոնային ստորագրության գործիքը, իսկ շատ մոտ ապագայում նախատեսվում է ամբողջությամբ գործարկել վերոնշյալ շուրջ 400 ծառայությունների էլեկտրոնային մատուցման հարթակը:
Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները առողջապահության, կրթության, էներգիայի, գյուղատնտեսության եւ ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում: Կողմերը ընդգծել են տեխնոլոգիական առաջընթացի համաշխարհային ժամանակակից նվաճումների տեղայնացման անհրաժեշտությունը նշյալ բոլոր ոլորտներում, ինչն էականորեն նպաստելու է պետության զարգացմանը եւ տեխնոլոգիական փոխակերպմանը: Հանդիպման օրակարգում էին նաեւ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի, համավարակի հաղթահարմանն ուղղված անելիքների, դրա հարուցած սոցիալ-տնտեսական հետեւանքների չեզոքացմանը միտված միջոցառումների, ինչպես նաեւ կլիմայի փոփոխության ու կանաչ տնտեսության ուղղությամբ ջանքերի ակտիվացման հարցերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
18:02
17:43
17:19
17:02
16:49
16:32
16:06
15:28
15:05
14:03
13:36
13:17
12:45
12:18
12:03
15:14
14:50
14:39
14:25
14:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03