Փետրվարի 22-ին, ժամը 23-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքով 63-ամյա մի տղամարդ է բուժօգնության տեղափոխվել: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ տղամարդը Գետափ գյուղից է: Նա անգիտակից վիճակում էր. ըստ բժիշկների՝ գանգուղեղային վնասվածք էր ստացել: Իսկ թե որտե՞ղ և ի՞նչ հանգամանքներում էր վնասվել, դեռ հարկավոր էր պարզել: Իրավապահները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ էին ձեռնարկում, երբ փետրվարի 24-ին նույն դեպքի վերաբերյալ երկրորդ ահազանգը ստացվեց. Եղեգնաձորի հիվանդանոցից «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված 63-ամյա տղամարդը մահացել էր: Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: Եղեգնաձորի ոստիկանները, քրեական ոստիկանության գլխավոր ու Վայոց ձորի մարզային վարչությունների ծառայողների, ինչպես և տարածքային նախաքննական մարմնի աշխատակիցների հետ ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, պարզեցին ոչ միայն դեպքին առնչվող մի շարք հանգամանքներ, այլև կասկածյալի ինքնությունը: Ձեռք բերված ապացույցներով պարզվեց, որ փետրվարի 22-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Գետափ գյուղում ծագած վիճաբանության ժամանակ տուժողին ծանր մարմնական վնասվածք էր պատճառել Եղեգնաձոր քաղաքի 44-ամյա մի բնակիչ: Փետրվարի 24-ին նա բերման ենթարկվեց ոստիկանության Եղեգնաձորի բաժին և ձերբակալվեց, իսկ փետրվարի 26-ին կալանավորվեց: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
21:34
20:32
19:45
18:10
17:44
17:22
16:58
16:33
16:09
15:04
14:55
13:19
13:02
12:24
12:21
12:04
11:44
11:35
11:04
10:50
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35