Անցյալ տարի ոստիկանության աշխատակիցները բացահայտել են ծայրահեղական ուղղվածության 500 հանցագործություն: Այդ մասին հայտնել է ՌԴ-ի ներքին գործերի նախարարության ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցեւը՝ մարտի 3-ին զեկուցմամբ հանդես գալով նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում։
«Ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիք է ներկայացնում ծայրահեղականությունը: Անցյալ տարի ներքին գործերի մարմինների աշխատակիցների կողմից բացահայտվել է ծայրահեղական ուղղվածության 500 հանցագործություն կամ արձանագրվածների ընդհանուր քանակի 60 տոկոսը»,- ասել է նա:
Կոլոկոլցեւն ընդգծել է, որ 2020 թվականին կատարվել է համալիր աշխատանք այդ ուղղությամբ՝ բոլոր շահագրգռված նախարարությունների եւ գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների, եկեղեցիների եւ էթնիկական խմբերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Նախարարը նաեւ հայտնել է, որ 2020 թվականին ավելի քան 100 հազար ծայրահեղական ինտերնետ-ռեսուրս է արգելափակվել Ռուսաստանի ներքին գործերի նախարարության նախաձեռնությամբ, եւս հեռացվել է ծայրահեղական ուղղվածության ավելի քան 7,5 հազար նյութ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: