ՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ կառավարության նիստում առողջապահության թեման հիշում են միայն ժամանակ սպանելու, իսկ համավարակը՝ հասարակության նկատմամբ կիրառվող զսպաշապիկ և հերթական ստերի թեմա օգտագործելու համար:
«Գրեթե մեկ տարի է մեր պետությունն առողջապահության ոլորտում իր առաքելությունը տեսնում է միայն մեկ խիստ «կարևոր» հարցի քննարկման մեջ: Այն է՝ դիմակ կրել, թե չկրել: Աշխարհն արդեն դուրս է եկել տեսական քննարկումների դաշտից և անցել պրակտիկ մեխանիզմների կիրառմանը: Տարբեր երկրներ ունեն իրենց համար մշակված գործիքակազմեր: Դրանցից որոշներն արդյունավետ են, մնացածն առավել նվազ արդյունավետ: Բայց դրանք կան, պարբերաբար փորձարկվում են և փոփոխվում: Իսկ մենք դեռ քննարկում ենք՝ տուգանել դիմակ չկրելու համար թե՝ ոչ: Առողջապահության ոլորտում և հատկապես համավարակի ընթացքում պետության ֆունկցիան ամենևին էլ դիմակի տուգանք հավաքելը չպետք է լինի: Ոլորտի մեր պատասխանատուների այսպիսի մոտեցման պատճառով ՀՀ-ում մահացել է գրեթե նույնքան մարդ, որքան 44 օրյա պատերազմի ընթացքում: Սրանք մի պատերազմի չափ մարդ էլ «սպանել» էլ համավարակի հետ պասիվ պատերազմում: Ու դեռ շարունակում են նույն գործելաոճը: Ցավոք, համավարակն անցյալում չէ, ինչպես նաև մեր երկրում ստեղծված առողջապահական ծանր վիճակն ու պատկան մարմինների անտարբերությունը: Առողջապահությունը վերածվել է միայն քաղաքական զրույցի թեմայի։ Նույնիսկ այդ զրույցի ընթացքում ի սպառ բացակայում է մասնագիտական կարծիքը։ Անընդհատ ծամելով համավարակի թեման` իբր թե պահելով ուշադրության կենտրոնում, դրանով փորձ անելով ծածկել քաղաքական սնանկությունը։ Արդյունքում՝ ոչ քաղաքականություն, ոչ առողջապահություն»,- գրել է Ավագյանը։
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
16:46
16:29
16:09
15:52
15:35
15:14
14:45
14:23
14:13
13:38
13:19
13:08
12:49
12:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55