Վատիկանը գիտակցում է Ռուսաստանի կարևոր դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից ելք գտնելու հարցում: Այս մասին ուրբաթ ТАСС-ին ասել է Վատիկանի արտասահմանյան պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար Փոլ Ռիչարդ Գալլահերը:
«Ռուսաստանը կարևոր դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում», - ասել է Վատիկանի դիվանագիտության ղեկավարը:
Ինչպես նշել է Փոլ Ռիչարդ Գալլահերը՝ Ռուսաստանի և Վատիկանի հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, և մի շարք հարցերի վերաբերյալ երկրների դիրքորոշումները համընկնում են:
«Մենք ունենք լավ միջպետական հարաբերություններ: Սա նշանակում է, որ միջազգային կազմակերպությունների աշխատանքի մակարդակի և էթիկայի հարցերի ոլորտում մի շարք հարցերի շուրջ կիսում ենք բազմաթիվ դիրքորոշումներ, որոշ այլ հարցերի շուրջ մեր դիրքորոշումներն այնքան էլ չեն համընկնում», - ասել է նա:
Գալլահերը նշել է, որ Վատիկանը կցանկանար ավելի մեծ առաջընթաց տեսնել հետխորհրդային տարածքի գոտիներում «սառեցված հակամարտությունների» կարգավորման գործընթացում:
Բացի այդ, ըստ Վատիկանի դիվանագիտության ղեկավարի՝ Հռոմը կցանկանար Սիրիայում տեսնել, որ «շատ արտաքին խաղացողներ նվազեցնում են իրենց ներկայությունը»:
Փոլ Ռիչարդ Գալլահերը Վատիկանի պաշտոնական պատվիրակության անդամ է, որն ուղեկցում է Հռոմի Ֆրանցիսկոս Պապին՝ Իրաք առաքելական ուղևորության ժամանակ:
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
10:27
10:02
15:55
15:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55