Ոստիկանության Գորիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում մարտի 3-ին իրենց մոտ ստացված ահազանգի փաստով։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, նույն օրը, ժամը 17։20-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Ակներ գյուղում զինված հարձակում է տեղի ունեցել։ Ոստիկանները Գորիսի ոստիկանություն են հրավիրել Ակներ գյուղի բնակիչ՝ 49-ամյա Արտեմ Մինասյանին, ով հայտնել է, որ ժամը 17։00-ի սահմաններում ինքը հեռախոսազանգ է ստացել իր եղբոր որդի Ալբերտ Մինասյանից, ով հայտնել է, որ համագյուղացի՝ 51-ամյա Սեդրակ Սեդրակյանը նռնակով սպառնացել է, որ կպայթեցնի իրենց, և լսելով այդ մասին՝ ինքը գնացել է եղբոր տուն, որպեսզի իմանա, թե ինչ նպատակով է Ս. Սեդրակյանը փորձում դիմել նման քայլի, սակայն վերջինս այնտեղ գտնվողների հասցեին հնչեցրել է հայհոյանքներ, ապա դանակով հարձակվել իրենց վրա, սպառնացել, որ կսպանի, ապա դիմել է փախուստի, ինչից հետո ինքն այդ մասին տեղեկացրել է Գորիսի ոստիկաններին։ Աղբյուրի տեղեկություներով՝ որոշ ժամանակ անց ոստիկանները, իրականացնելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հայտնաբերել են Ս. Սեդրակյանին իր բնակարանում, որտեղ վերջինս ոստիկաններին է ներկայացրել ԱԿՄՍ տիպի ինքնաձիգ, 2 պահունակ, 32 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներով և խոհանոցային դանակ, որտեղից նա բերման է ենթարկվում ոստիկանություն։ Վերջինս հայտնել է, որ այդ ամենն ինքը ստացել է վերջին պատերազմական գործողությունների ժամանակ Գորիսի համայնքապետարանից։ Նշենք, որ Ա. Մինասյանն աշխատում է ՀՀ կառավարության ենթակայության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզի կենտրոնի գլխավոր տեսուչ:
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
10:27
10:02
15:55
15:48
15:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55