«Այսօր ձեռնոց է նետված Զինված ուժերին, որը հետպատերազմյան շրջանում կատարում է իր խնդիրները Նոյեմբերյանից մինչև Ագարակ»,- այսօր ՊՆ շենքի մոտ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին և բանակին աջակցություն հայտնելու համար անցկացվող ակցիայի ընթացքում ասաց պահեստազորի գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը։ Նրա խոսքով, այն տղաները, որոնք հոգեբանական այս ծանր պայմաններում պետք է աջակցություն ստանային ՀՀ իշխանություններից, հայ ազգից, ժողովրդից, հակառակն են ստանում: Քայլ առ քայլ փորձում են քանդել մեր պետության միակ երաշխավոր ԶՈւ-ն։
«Մենք այստեղ ենք, որ հնարավորություն տանք ԶՈւ ստորաբաժանումներին իրենց խնդիրները կատարել ՀՀ սահմանամերձ գոտիներում և դիրքային ծառայությունում: Մենք այստեղ ենք, քանի որ այսօր գտնվում ենք բարդ ու ծանր իրավիճակում»,-նշեց նա: Հենրիկ Մուրադյանը դիմեց բոլոր մարտական ընկերներին՝ խնդրելով մեկ մարդու նման միանալ այսօրվա սկսված շարժմանը, որը պետք է ապահովի ԶՈւ բնականոն գործունեությունը: Ըստ գեներալ-մայորի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին պետք է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման առաջարկի սահմանադրականության հարցով պետք է դիմի ՍԴ-ին։ «Մենք մեր գործողություններով ապացուցելու ենք, որ այսուհետև ցանկացած պահի, ցանկացած իրավիճակում, եթե անհրաժեշտ լինի, նաև առաջնագծում, մասնակցություն կունենանք ԶՈւ այն գործընթացին, որը կապված է մեր պետության, ժողովրդի պահպանության հարցի հետ»,- շեշտեց նա:
Աղբյուր` Panorama.am
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
10:27
10:02
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55