Երաժիշտ, հեղինակ, գործիքավորող Աբել Կյուրեղյանը ներկայացրել է իր «Իմ փոքրիկ աղջիկ» երգն ու տեսահոլովակը: Ընտանեկան ջերմության, հայր և դուստր հավիտենական սիրո մասին երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Արմեն Բադալյանն է, իսկ գործիքավորումն իրականացրել է հենց Աբել Կյուրեղյանը: Երգի հեքիաթային իրականությունը տեսահոլովակի է վերածել Վահե Տերտերյանը:

Աբել Կյուրեղյանի խոսքով՝ պատերազմից հետո շատ դժվարությամբ մարդիկ անցնում են իրենց աշխատանքին, բոլորի համար կյանքը մի պահ կանգ էր առել, իսկ հիմա յուրաքանչյուրն իր գործի միջոցով վերականգնվում է, վերադառնում կյանք: Իր կողմից ընտրվել է «Իմ փոքրիկ աղջիկ» երգը, քանի որ այն խորհրդանշական է՝ երեխա, նոր սկիզբ, սփոփանք, դրական մտքեր, ինչի կարիքը հիմա շատ կա:

Աբել Կյուրեղյանն իր ուղին սկսել է շատ վաղուց՝ երաժշտական կրթություն ստանալով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Երաժիշտն հանդիսատեսին հայտնի է իր «Ինչու» դուետով: 2015-ից առ այսօր Հայաստանի Ազգային Ակադեմիական երգչախմբի անդամ է: 2015 թվականին Լոնդոնի Սուրբ Եղիշե Հայ Առաքելական եկեղեցում անցկացվող համերգի ժամանակ հանդես է եկել որպես մենակատար` ներկայացնելով հայ հոգևոր երաժշտություն և հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։ 2016 թվականին Լիբանանի վարչապետի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի կողմից հրավերք են ստացել հանդես գալու Կառլ Օրֆֆի «Կարմինա Բուրանա» համերգային ծրագրով։ Համագործել են նաև բրիտանացի աշխարհահռչակ կոմպոզիտոր Կառլ Ջենկինսի հետ, ում ղեկավարությամբ կատարել են նրա սիմֆոնիկ Adiemus ստեղծագործությունը: Տարիների ընթացքում մասնակցել է բազմաթիվ համերգների, փառատոնների, շատ անգամ նաև որպես ժյուրիի անդամ:
Առաջիկայում նախատեսվում է նաև նոր երգ, թեման սերն է, կլինի ռուսալեզու, երգը հեղինակային է՝ երաժշտությունն ու գործիքավորումն իրականացրել է Աբել Կյուրեղյանը: Նրան երգի ստեղծման գործում օգնել է իր որդին՝ 14-ամյա Համլետը, ով ռուսերենով երգի գեղեցիկ խոսքերն է գրել:
09:40
09:26
09:12
09:01
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16