«Բացահայտ անօրինականություն է։ Հայտարարություն է հանցագործության մասին», - Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ պատասխանելով հարցին՝ հնչում են հայտարարություններ, որ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը կատարում է Գլխավոր շտաբի պետի լիազորությունները, ի՞նչ իրավիճակ կարող է ստեղծվել։
Նա նշեց, որ քաղաքական առումով այդ բաժանումը՝ պաշտպանության նախարարության, որը քաղաքացիական ղեկավարությունն է ու Գլխավոր շտաբի, որը ռազմական ղեկավարությունն է, ժողովրդական սկզբունքներից մեկն է։
«Երբ որ ասում են Հայաստանում պաշտպանության նախարարը կարող է կատարել Գլխավոր շտաբի պետի լիազորությունները, հայտարարություն է իշխանությունը ուզուրպացնելու մասին։ Դա լրիվ անօրինական բան է»,- ասաց Կ. Վրթանեսյանը։
Նա հույս ունի, որ կարիք չի լինի զորքը խառնել քաղաքական պրոցեսներին, բայց այս պահին Հայաստանը շատ ռիսկային իրավիճակում ենք գտնվում, բավականին անկայուն իրավիճակ է ողջ տարածաշրջանում։
«Պատերազմի հենց առաջին օրեից մեր խնդիրը պետք է լիներ բանակի վերակառուցումը, կառուցել կորցրած ռազմական ենթակառուցվածքները, կատարել ամրաշինական աշխատանքներ նոր լրիվ անպաշտպան բնագծերում։
Դրա փոխարեն մեր պետական ամբողջ ռեսուրսը, իմ ու ձեր վճարած հարկերը, գումարները, որոնք պետք է տրվեն պատերազմում զոհվածների ընտանիքներին, վիրավորներին ու ամիսներով ուշացնում են, այդ ամեն ինչն ուղղված մեկ մարդու անձնական իշխանությունը պահելուն։ Հսկայական ռեսուրսներ ծախսվում են միայն այն բանի համար, որ Փաշինյանը շարունակի վայելել իր թիկնազորը, թանկարժեք ճաշկերույթները»,- ասաց Կ. Վրթանեսյանը։
Նա ընդգծեց՝ Հայաստանում անվտանգության համակարգը լրիվ խարխլված, ավիրված է։
«Փաշինյանը նույնսիկ ամենալուրջ պահի ի վիճակի չէ մոբիլիազացնել ուժերն ի շահ պետության, որևէ պրոցես ի նպաստ պետության ավարտին հասցնել»,- ասաց Կ. Վրթանեսյանը։
Ռազմական փորձագետը համոզված է, որ հնարավոր չի լինի նորմալ արտահերթ ընտրություն անցկացնել, եթե կազմակերպիչը լինի Նիկոլ Փաշինյանը։ Միաժամանակ նշեց, որ անվտանգության, պաշտպանության, կրթության, առողջապահության ոլորտներում առկա հարցերը հնարավոր չէ լուծել, քանի դեռ այս թիմն իշխանության է։
18:02
17:43
17:19
17:02
16:49
16:32
16:06
15:28
15:05
14:03
13:36
13:17
12:45
12:18
12:03
15:14
14:50
14:39
14:25
14:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03