ARM | RUS |

Քանի դեռ անհետ կորած զինծառայողներ կան, փրկարարների պատերազմը չի ավարտվել. Արցախի ԱԻՊԾ տնօրեն

08.03.21 | 15:48

Արցախի ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը մանրամասներ է ներկայացրել պատերազմի օրերին արցախցի փրկարարների հաղթահարած փորձությունների մասին ու հետպատերազմյան շրջանում անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների հոգեբանական դժվարությունների հաղթահարման վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է Մեխակ Արզումանյանի հետ հարցազրույցը.

-Պարոն Արզումանյան, Դուք անձամբ անցել եք փրկարարի մասնագիտական ուղու գրեթե բոլոր փուլերով և Ձեզ համար տեսանելի է եղել արցախցի փրկարարի անցած ուղին: Այդ համատեքստում կայացման ինչպիսի՞ ճանապարհ է անցել Արցախի փրկարար ծառայությունը՝ մինչև պատերազմն ընկած ժամանակահատվածում: Ինչպիսի չափորոշիչներով էին առաջնորդվում փրկարար ծառայողի ընտրության հարցում մինչ պատերազմը: Հետպատերազմյան ժամանակահատվածում այդ չափորոշիչները փոփոխություն կրելո՞ւ են:

-Նախ, շնորհակալ եմ հարցազրույցի համար. Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնում սա իմ առաջին հարցազրույցն է: Փրկարարի համար պատերազմը դեռ չի ավարտվել: Մենք աշխատում ենք այն նույն ուժեղացված ռեժիմով, ինչպես նախորդ տարվա սեպտեմբերի 27-ից: Նախապատերազմական շրջանում Արցախի փրկարարն արտակարգ իրավիճակում, բնածին, տեխնածին ու տարերային աղետներին դիմակայելու, ինչպես նաև քաղպաշտպանության պլանային պարապմունքներն իրականացնում էր փորձուսուցման տարբերակով միայն: Պատերազմի պարագայում իրողությունն այլ էր: Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի (ծառայության նախկին ղեկավար) շնորհիվ՝ համակարգված ու չափազանց մեծ պատասխանատվությամբ փրկարար ծառայությունը կատարեց իր առջև դրված բոլոր խնդիրները. թիրախավորված բնակելի շինություններից բնակչության ժամանակին տարհանում, հրթիռակոծված բնակավայրերը չպայթած զենք-զինամթերքից ու հավանական սպառնալիքից՝ մաքրում, բնակավայրերի հրդեհաշիջում, ապաստարաններում պատսպարվածներին անհրաժեշտ սննդի ու դեղորայքի մատակարարում: Թիկունքային աշխատանքից բացի՝ պատերազմի ամենաթեժ օրերին մեր ստորաբաժանումները նաև ռազմադաշտից վիրավորների ու զոհված զինծառայողների մարմիններն էին տարհանում: Այդպես մինչև այսօր:

-Ինչպիսի փորձություն էր Արցախի փրկարար ծառայության ու փրկարարների համար պատերազմը, և ինչի՞ շնորհիվ Արցախի փրկարարներին հաջողվեց ու հաջողվում է կազմ ու պատրաստ դիմագրավել այդ փորձությանը:

-Ցանկացած աշխատանքում ինձ համար կարևոր է պատասխանատվությունը: Բարեբախտաբար, արտակարգ իրավիճակների ծառայողների գերակշիռ մեծամասնությունը սիրում են իրենց աշխատանքը, ինչը լավագույնս ապացուցել են ռազմագործողությունների օրերին: Դա այն ժամանակահատվածն է, երբ մենք գիշերը ցերեկից իսկապես, չէինք տարբերում: Աշխատում էինք առանց նախապայմանի, անձնվիրաբար, հաճախ վտանգելով սեփական կյանքը: Նույն տրամաբանությամբ, այսօր էլ ծառայության անցած նոր աշխատողների հետ հավելյալ պարապմունքներ ենք անցկացնում:

-Արցախյան առաջին պատերազմից թերևս փորձը կար, այդուհանդերձ, փրկարար ծառայողների շարքերն այս ընթացքում համալրվել էին երիտասարդ կադրերով: Նախորդ պատերազմից ունեցած փորձն էր օգնո՞ւմ փրկարարական աշխատանքներն օպերատիվ ու արհեստավարժ կազմակերպելուն, թե որոշ դեպքերում, ստիպված եք եղել աննախադեպ իրավիճակների բախվել:

-Կարելի է նաև այդպես մեկնաբանել, բայց խորհրդային տարիներից հետո բավականաչափ փոխվել է քաղաքացիական պաշտպանության ծրագիրը: Այդ փոփոխությունն առաջին հերթին մեր հոգեբանության մեջ է կատարվել: Այս պատերազմում երիտասարդ փրկարարներն անգամ փորձառուներից չեն տարբերվել, և ես հպարտ եմ դրա համար, որ յուրաքանչյուր փրկարարի մեջ հայրենիքի ու առհասարակ, անհատի հանդեպ սրտացավության գենն է խոսում:

-Ինչպիսի՞ հոգեբանական խնդիրներ առաջադրեց պատերազմը Արցախի փրկարարներին և ինչպե՞ս է հաջողվում դրանք հաղթահարել: Ինչպե՞ս կբնորոշեիք արցախցի փրկարարի ծառայության ու բարոյահոգեբանական նկարագրի առանձնահատկությունները՝ ի տարբերություն այլ երկրների գործընկերների: Որոնողափրկարարական աշխատանքներում ընդգրկված անձակազմը սովորաբար հոգեբանական ռեաբիլիտացիայի անհրաժեշտություն է ունենում: Նման անհրաժեշտություն ու ծրագրեր կա՞ն:

-Ռազմագործողությունների հենց առաջին օրից, երբ սկսեցինք կազմակերպել մեր անելիքները, հասկացանք, որ այս պատերազմը մյուսներից տարբերվում է թե կիրառվող զինատեսակներով, թե մասշտաբով: Խուճապ հնարավոր է առաջանար, եթե չունենայինք մեր անելիքների ծրագիրը: Երբ անընդհատ ռմբակոծվում էին մեր բնակավայրերն ու մայրաքաղաք Ստեփանակերտը, ես նկատում էի, թե ինչպես են փրկարարները թաց աչքերով, բայց, միաժամանակ սառնասրտությամբ աշխատում, որ փլատակներից հանեն մարդկանց: Սա հոգեբանական, մարդասիրական, սրտացավության լուրջ հարց է, երբ մարդ հայտնվում է հանկարծակի իրավիճակում՝ գիտակցելով, որ իրենից է կախված մերձավորի, հայրենակցի կյանքը: Ուզում եմ ասել, որ դժվար, շատ դժվար դեպքերի ենք ականատես եղել ու հաղթահարել: Մեզ համար պատերազմը չի ավարտվել, քանի դեռ ունենք անհետ կորած կամ գերեվարված զինծառայողներ, զոհված զինծառայողների աճյուններ, որոնց պետք է տարհանենք Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող վայրերից:

-Պատերազմի ընթացքում անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում ինչպիսի՞ խնդիրներ ու դժվարություններ են առաջանում և ինչպե՞ս է հաջողվում լուծել:

-Դժվարություններ, իհարկե, կային: Իսկական հերոսություն էր ռազմադաշտից վիրավոր կամ զոհված զինծառայողների տարհանումը: Երբ գիտակցում ես, որ մարդասիրական աջակցություն ցուցաբերելու ընթացքում անօդաչու թռչող սարքերով հնարավոր է նաև դու թիրախավորվես: Իրենց ծառայողական պարտականությունը կատարելիս՝ այդպիսի դեպքերի ևս, ականատես են եղել փրկարարները: Հիմնական դժվարությունը, սակայն, զինադադարից հետո էր: Կրկնակի բարդ աշխատանք է՝ որոնել հայ զինծառայողների աճյուններ կամ գտնել նրանց մասունքները: Փրկարարը կոչմանը հավատարիմ՝շարունակում է կատարել այն, ինչը բխում է ներքին գործերի նախարարության կանոնադրությունից, նախարարի և արտակարգ իրավիճակների ծառայության տնօրենի հրամաններից:

-Ինչպիսի՞ ընթացք ունի Հայաստանի և Ռուսաստանի գործընկերների հետ համագործակցությունը: Որո՞նք եք համարում ձեռքբերումներն այդ առումով և ինչպիսի հեռանկարներ եք տեսնում՝հատկապես հաշվի առնելով, որ պատերազմի ընթացքում արցախցի փրկարարները հսկայական փորձ են կուտակել: Արդյոք հետաքրքրություն նկատվում է գործընկերների կողմից փորձի փոխանակման առումով:

-ՀՀ մեր գործընկերների հետ փորձի փոխանակում եղել է և կա: Գործընկերային հարաբերությունները նոր մակարդակ տեղափոխվեցին պատերազմի օրերին, երբ թիկունքային աշխատանքներում մեզ օգնության ձեռք մեկնեց ՀՀ ԱԻ նախարարությունը: Այսօր էլ մենք շարունակում ենք մեր համագործակցությունը՝ երկուստեք առաջարկելով նոր ծրագրեր ու գաղափարներ: Զինադադարից հետո փոխգործակցության շրջանակներն ընդլայնվեցին: Արցախում խաղաղապահ առաքելությամբ գտնվող՝ ՌԴ ԱԻ նախարարության անձնակազմի հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություն և ամենօրյա ռեժիմով շարունակում ենք միասին Արցախի տարածքը մաքրել՝ չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքից: Բացի այդ, ՌԴ ԱԻ նախարարությունը հումանիտար աջակցության շրջանակներում մեր ծառայությանը նվիրաբերել է հրշեջ-մեքենաներ և փրկարարական տարատեսակ միջոցներ:

-Ինչպիսի կորուստներ ունեցավ Արցախի փրկարար ծառայությունը պատերազմի ընթացքում և ինչի կարիք ունի այժմ կառույցը:

-Հոկտեմբերի 2-ին, «Սմերչ» կայանքից հրթիռակոծվեց նաև ԱԻ պետական ծառայությունը: Մենք ունեցանք 10 վիրավոր, որից մեկը՝ մեր լավագույն փրկարարներից՝ Հովիկ Աղաջանյանն էր: Ցավոք, նրա կյանքը փրկել չհաջողվեց: Այնուհետև ևս 3 փրկարար՝ Հարություն Աթաջանյանը, Արայիկ Հակոբյանը և Դավիթ Դոլուխանյանը զոհվեցին: Ընդհանուր առմամբ՝ մեր կառույցը 4 զոհ ու 24 վիրավոր տվեց պատերազմում:

Ստեփանակերտում և շրջանային բաժիններում ևս զգալի կորուստներ է կրել նաև ծառայության նյութատեխնիկական բազան: Պարկը՝ անհատ բարերարների և ՌԴ ԱԻՆ-ի կողմից, արդեն համալրվել է նոր միջոցներով: Այդ մասով խնդիրներ բարեբախտաբար չունենք:

-Հետպատերազմյան իրավիճակը ինչպիսի նոր հրամայականներ և մարտահրավերներ է առաջադրել փրկարար ծառայողին ու կառույցին: Այդ խնդիրների լուծման ինչպիսի՞ տեսլական ունեք:

-Մեր օրակարգում այժմ հիմնական պլանային ծառայությունն իրականացնելուց բացի, որակյալ ու պրոֆեսիոնալ կադրերի վերապատրաստման հարցն է: Այդ ուղղությամբ կոնկրետ ու գործնական քայլեր ենք կատարում, որպեսզի կառույցը և մեր շարքերը համալրած նոր ծառայողները, նույնպես, ցանկացած արտակարգ իրավիճակում՝ իրենց դրսևորեն արժանապատվորեն՝ ինչպես փրկարարական աշխատանքում, այնպես էլ՝ մեզ պարտադրված արցախյան վերջին պատերազմի հետևանքները հաղթահարելու գործում:


ՆԳՆ ոստիկանության պետն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ․ կայացել է օպերատիվ խորհրդակցություն

ՆԳՆ ոստիկանության պետն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ․ կայացել է օպերատիվ...

16:48

«Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի պաղպաղակի արտադրամասում որևէ խախտում չի հայտնաբերվել

«Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի պաղպաղակի արտադրամասում որևէ խախտում չի...

16:32

ՀՀ 2024թ. պետական բյուջեի ծախսերի կատարողականը նախորդ տարվա համեմատ վատթարացել է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

ՀՀ 2024թ. պետական բյուջեի ծախսերի կատարողականը նախորդ տարվա համեմատ վատթարացել է. «ԼՈՒՅՍ»...

16:13

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

15:58

Կիրակի Սուրբ Էջմիածնի մեծափառ տոնն է. Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կմատուցվի Սուրբ Պատարագ

Կիրակի Սուրբ Էջմիածնի մեծափառ տոնն է. Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կմատուցվի Սուրբ...

15:48

Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանք

Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի...

15:36

23 համարի ավտոբուսի վարորդը վթարց առաջ է ալկոհոլ օգտագործել․ ազատվել է աշխատանքից

23 համարի ավտոբուսի վարորդը վթարց առաջ է ալկոհոլ օգտագործել․ ազատվել է...

15:17

Ազգային ժողովն ընդունել է «ՀՀ 2024 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը

Ազգային ժողովն ընդունել է «ՀՀ 2024 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան...

14:22

Ով քանի «նիկոլ» է․ Աղազարյանը հրապարակել է «հավատարմության շկալան»՝ նոր չափման միավորով (Տեսանյութ)

Ով քանի «նիկոլ» է․ Աղազարյանը հրապարակել է «հավատարմության շկալան»՝ նոր չափման միավորով...

13:29

Ձենդ չլսեմ, սսկվի, ստահակ. ԱԺ-ում իրավիճակը լարվեց

Ձենդ չլսեմ, սսկվի, ստահակ. ԱԺ-ում իրավիճակը լարվեց

13:14

Երևանում բախվել են 23 համարի ավտոբուսն ու «Opel»-ը. ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ

Երևանում բախվել են 23 համարի ավտոբուսն ու «Opel»-ը. ավտոբուսի վարորդը եղել է ոչ...

12:48

Ավարտին է հասցվել Բրյուսելում ՀՀ դեսպանության նոր շենքի գնման գործընթացը

Ավարտին է հասցվել Բրյուսելում ՀՀ դեսպանության նոր շենքի գնման...

12:35

Հայ-վրացական սահմանին խնդիրը կարգավորվել է. վերսկսվել է հայկական կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը մաքսային պահեստներից. ՊԵԿ

Հայ-վրացական սահմանին խնդիրը կարգավորվել է. վերսկսվել է հայկական կոնյակով բեռնված բեռնատարների...

12:16

Սամվել Կարապետյանը պետք է տեղափոխվեր «Կենտրոն» ՔԿՀ, բայց անսպասելիորեն նրան տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ

Սամվել Կարապետյանը պետք է տեղափոխվեր «Կենտրոն» ՔԿՀ, բայց անսպասելիորեն նրան տեղափոխել են...

11:55

Շուկաները ճնշման տակ են՝ աշխարհաքաղաքական լարվածության աճի ֆոնին. Մերձավոր Արևելք, ազդեցություն Հայաստանի վրա

Շուկաները ճնշման տակ են՝ աշխարհաքաղաքական լարվածության աճի ֆոնին. Մերձավոր Արևելք, ազդեցություն...

11:35

Սեյրան Օհանյանը, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն ինձ պետք է պատասխան տան՝ ինչո՞ւ էին մեր ամանի մեջ լցնում եռացրած ջուր, կտրտած կաղամբ, կարտոֆիլ ու «кильки в томатном соусе». Ալեն Սիմոնյան (Տեսանյութ)

Սեյրան Օհանյանը, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն ինձ պետք է պատասխան տան՝ ինչո՞ւ էին մեր ամանի...

11:21

Նորաձևությունն ու արվեստը միավորվում են՝ նոր խոսք բերելով մշակույթի հանրահռչակմանը

Նորաձևությունն ու արվեստը միավորվում են՝ նոր խոսք բերելով մշակույթի...

11:18

Կրիպտո շուկաները կրկին վերելք են ապրում. 2025 թվականի մայիսը ռեկորդային ամիս էր Bitcoin-ի, DeFi-ի և Ethereum-ի համար

Կրիպտո շուկաները կրկին վերելք են ապրում. 2025 թվականի մայիսը ռեկորդային ամիս էր Bitcoin-ի, DeFi-ի...

11:05

Արտակ Զեյնալյանը վայր է դրել ավագանու մանդատը

Արտակ Զեյնալյանը վայր է դրել ավագանու մանդատը

10:57

Իշխանությունը շարժվում է «մարտեր առանց կանոնների» տրամաբանությամբ. Տիգրան Աբրահամյան

Իշխանությունը շարժվում է «մարտեր առանց կանոնների» տրամաբանությամբ. Տիգրան...

10:45

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների...

09:44

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ...

09:23

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի...

09:02

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել» իրավիճակը

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել»...

09:28

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն...

09:13

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. նախագիծ

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց....

09:34

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

09:18

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ...

09:03

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են» սարքել

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են»...

09:55

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

09:48

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն է ուղարկել ՔԿ

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն...

09:28

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի...

09:02

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

09:55

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

09:49

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում է

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում...

09:35

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են ապահովում

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են...

09:18

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային...

09:02

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար....

09:19

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

09:02

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգում

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման...

09:49

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների»...

09:34

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ...

09:18

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական...

09:03

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին եռամսյակում 9.6%-ով նվազել է

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին...

09:55

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի...

09:42

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

09:35

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

09:17

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ...

09:02

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ...

09:45

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ...

09:35

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել...

09:27

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

09:09

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում...

09:53

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են...

09:45

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

09:36

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

09:28

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներ են

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության...

09:15

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա...

09:02

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

10:02

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ ընդդիմադիրները

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ...

09:52

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին չկպնել

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին...

09:44

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են...

09:35

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի գործարքները

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի...

09:17

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ ամբիոնից

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ...

09:02

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության...

09:55

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի...

09:44

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

09:33

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

09:23

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն արդյունքն է

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն...

09:03