Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված Արցախի բնակավայրերում հետեւողականորեն ոչնչացվում է ֆաշիզմի ոչնչացմանը նպաստած մարդկանց հիշատակը: Այս մասին հայտարարել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը` NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով վանդալիզմի եւ հուշարձանների պղծման մասին հաղորդումները Ղարաբաղի օկուպացված գյուղերում:
«Ադրբեջանի քաղաքականությունն Արցախի օկուպացված տարածքներում չի տարբերվում ցանկացած զավթչի եւ բռնազավթողի պահվածքից. ոչնչացվում է մշակութային ժառանգությունը, կողոպտվում է ունեցվածքը: Սակայն այստեղ մենք նաեւ հստակ արտահայտված աշխարհաքաղաքական միտումներ ենք տեսնում: Մասնավորապես, ակտիվորեն ոչնչացվում են հուշարձանները եւ ընդհանրապես այն գործիչների հիշատակը, որոնք ներդրում են ունեցել ֆաշիզմի դեմ Սովետական Միության հաղթանակի եւ շագանակագույն ժանտախտից մարդկության փրկության գործում:
Շուշի քաղաքում ոչնչացվել է Խորհրդային Միության կրկնակի հերոս, հայտնի ռազմական օդաչու Նելսոն Ստեփանյանի հուշարձանը, որի արժանիքներն ու գործերը ոսկե տառերով են գրված Հայրենական մեծ պատերազմի պատմության մեջ: Մի քանի օր առաջ ոչնչացվել է լեգենդար անձնավորություն, ԽՍՀՄ գունավոր մետաղագործության նախարար, Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, Ճապոնիայում ԽՍՀՄ դեսպան Իվան Ֆյոդորովիչ Թեւոսյանի հուշարձանը: Հենց Թեւոսյանի շնորհիվ է ԽՍՀՄ-ը կարողացել գրեթե առանց կորուստների տարհանել արդյունաբերությունը երկրի արեւմտյան շրջաններից Ուրալ եւ այդպիսով փրկել արդյունաբերությունը, առանց որի անհնար կլիներ արդյունավետ թիկունք ստեղծել եւ հաղթել պատերազմը: Թեւոսյանը նաեւ առանցքային մասնակցություն է ունեցել ԽՍՀՄ ատոմային նախագծում: Մեծ մարշալներ Բաղրամյանի եւ Բաբաջանյանի հայրենիքում` Չարդախլու գյուղում, վաղուց ոչնչացվել են Հայրենական մեծ պատերազմի այս ականավոր հրամանատարների հուշարձանները: Մեծ հայերի` Թեւոսյանի ու Բաղրամյանի արժանիքներն այնքան մեծ են, որ նրանց աճյունները հանգչում են Կրեմլի պատի մեջ: Մեծ թախեր գյուղում ոչնչացվել է ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Սերգեյ Ալեքսանդրովիչ Խուդյակովի (Արմենակ Խանֆերյանց) հուշարձանը: Ազոխ գյուղում ոչնչացվել է Խորհրդային հակաօդային պաշտպանության համակարգի հիմնադիր հայրերից մեկի` գեներալ-գնդապետ Սերգեյ Սարդարովի հուշարձանը: Ծովակալ Իվան Ստեպանովիչ Իսակովի հիշատակը ոչնչացվում է նրա հայրենի Հադրութի շրջանում:
Թվարկված օրինակները հստակ ցույց են տալիս Ադրբեջանի իշխանությունների գործողությունների պանթուրքական բնույթը: Ֆաշիզմի դեմ պայքարած մարդկանց հիշատակի ոչնչացումը ֆաշիզմի աջակցություն է: Այս ամենն ուղղված է ոչ միայն եւ ոչ այնքան հայ ժողովրդի, որքան բոլոր այն երկրների դեմ, որոնք մասնակցել են եւ միլիոնավոր մարդկանց կյանքի գնով հաղթել են Երկրորդ աշխարհամարտում եւ Հայրենական մեծ պատերազմում, առաջին հերթին` Ռուսաստանի:
Սակայն ուշադրությունը շեղելու համար Ադրբեջանի ղեկավարությունը ցանկացած առթով խոսում է Նժդեհի մասին, օգտագործում է ցանկացած հնարավորություն հարձակումների համար: Մինչդեռ, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում եւ դրանից հետո, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված բոլոր բնակավայրերում պղծվել են Հայրենական մեծ պատերազմի գրեթե բոլոր հուշարձանները: Ամենալկտի գործողություններից մեկը հուշարձանի պղծումն էր Ավետարանոց գյուղում: Մենք մեր պարտքն ենք համարում մեկ անգամ եւս միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել վանդալիզմի եւ նեոֆաշիզմի այս դրսեւորումների վրա»,- ասաց Դավիթ Բաբայանը:
15:14
14:50
14:39
14:25
14:05
13:45
13:28
13:05
12:33
12:06
11:33
11:04
10:33
10:02
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03