Ի՞նչ նոր սպառնալիք է առաջացել, որ ռուսական կողմն արագ զորախումբ է տեղակայել Տավուշում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ Նա, մասնավորապես, նշել է.
«Հայաստանի պաշտպանության նախարարը 2-3 անգամ առիթ ունեցել է ասելու, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհահատվածին, ռուսական սահմանապահ զորախմբի տեղակայման վերաբերյալ ՌԴ-ի հետ պայմանավորվածություն կա։ Ինչ խոսք, դրա անհրաժեշտությունը կա։ Բայց ոչ պաշտպանության նախարարը, ոչ կառավարության որեւէ պաշտոնյա չի պարզաբանում, թե ինչ պայմանավորվածությունների հիման վրա եւ ինչ նպատակով են ՌԴ զինծառայողները մի քանի օր առաջ մեկնել Տավուշ։ Ի վերջո, ի՞նչ նոր սպառնալիք, մարտահրավեր է առաջացել, որ ռուսական կողմն արագ զորախումբ է տեղակայել Տավուշում։ Ի դեպ, դեռ պարզ չէ, թե ինչ բնույթի ծառայություն են կրելու ռուս զինծառայողները, նրանց ներկայությունը կարճաժամկե՞տ, թե՞ երկարաժամկետ բնույթ է կրում։ Հարցն այն չէ, որ ռուսական զորախմբի ներկայությունը որեւէ կարգի խնդիր է հարուցում, այլ այն, որ մտավախություն կա՝ իշխանությունը կրկին գաղտնի գործարքների մեջ է եւ դեռ պարզ չի, թե այս անգամ ինչ գին կվճարի Հայաստանի քաղաքացին։ Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմ, բազմակողմ համաձայնագրերը երկու երկրներին հնարավորություն են տալիս ամենախորը մակարդակով ռազմական համագործակցություն ծավալել, բայց պետք է մեր հանրությունը այդ մասին իմանա պաշտոնական շրջանակներից, այլ ոչ թե ռուս զինծառայողներին Տավուշի տարբեր բնակավայրերում հարցուփորձից։ Հայաստանի ՊՆ-ն, իշխանական տարբեր պաշտոնական խողովակներ սիրում են «հերքման շքերթներ» կազմակերպել, սակայն ռուս զինծառայողների Տավուշում գտնվելու հանգամանքը մի քանի իր է շրջանառվում է, նույնիսկ լուսանկարներ կան ցանցում, տեղակայման վայրեր են նշվում, բայց իշխանությունը շարունակում է լռել/թաքցնել»։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02