ԱՄՆ սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը կոչ է արել նախագահ Բայդենին միանալ Կոնգրեսին և ճանաչել հայերի Ցեղասպանությունը, ինչպես նաև ջանքեր գործադրել Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատելու ուղությամբ։ Նույն կոչով նախագահականին է դիմել կոնգրեսականն Ֆրենկ Փալոունը։ Իսկ Կոնգրեսի հայկական խումբը այս շաբաթ քննարկման կդնի հայ գերիների մասին բանաձև։
Ջո Բայդենի վարչակազմը դեռ չի արտահայտել իր վերաբերմունքը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։ Արդյոք Վաշինգտոնը դիտարկում է Ղարաբաղյան հարցը Մերձավոր արևելքում ընթացող ավելի լայն գործընթացների համատեքստում։ Եվ ի՞նչ դերում կլինի Հայաստանը ըստ Վաշինգտոնի։
Օրերս ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Նիկոլ Փաշինյանին։ Նրանք խոսել են երկկողմ համագործակցության մասին։ Ընդ որում, ոչ ԱՄՆ նախագահը, ոչ պետքարտուղարը մինչ օրս չեն խոսել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հետ։
ԱՄՆ-ն խոչընդոտել է թուրքական արտադրության 30 ԱՏԱԿ հարվածային ուղղաթիռների մատակարարումը Պակիստան, «այժմ այդ տենդերը, հավանաբար, կշահի Չինաստանը», հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։ Պայմանագրի իրականացումը հետաձգվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հրաժարվել է Թուրքիային տրամադրել շարժիչների արտահանման թույլտվություն С-400-ի պատճառով։ «Երբ մի պետություն պարտադրում է մաքսիմալիստական մոտեցում, այսինքն «կամ անում եք այնպես, ինչպես մենք ենք ուզում, կամ ոչ մի կերպ», դա ունենում է հակառակ արդյունք։ С-400-ի մասին որոշումը չի ընդունվել վարկյանական, նրանք չեն ներառվի ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերում», ասել է Թուրքիայի նախագահի խոսնակը։
ԱՄՆ նոր վարչակազմի և Թուրքիայի հարաբերությունների լարվածությունը մտահոգություններ է առաջացնում Բաքվում և Անկարայում։ Շտապողականությունը, որով նրանք Ռուսաստանի հետ փորձում են ամրապնդել Հայաստանի դեմ ահաբեկչական պատերազմի արդյունքները, խոսում է այն մասին, որ նրանց հայտնի չեն Վաշինգտոնի ծրագրերը, ռուս-թուրքական Մոսկովյան պայմանագրի 100-ամյակի շեմին։
Ահա թե ինչ է գրել Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջերարդը 1921 թվականի մարտի 16-ի պայմանագրի վերաբերյալ. «1921 թվականի մարտի 16-ին բոլշեվիկները Քեմալի հետ կնքել են պայմանագիր, ըստ որի Հայաստանի Հանրապետության մի մասը փոխանցել են Թուրքիային, մյուս երկու մասերը՝ Սդրբեջանին, իսկ այն, ինչ մնացել է, անվանել են «Խորհրդային Հայաստան» և բռնակցել Ռուսաստանին»:
Միեւնույն ժամանակ, Մերձավոր Արևելքում Իսրայելի հետ «Աբրահամյան համաձայնություններին» բազմաթիվ երկրների միանալը, քրդերի հարցը Սիրիայում և Իրաքում, ԱՄՆ և Իրանի միջեւ բանակցությունների հնարավորությունը կարող են «լուսանցք» մղել Թուրքիային և Ռուսաստանին։
Իրաքի Նաջաֆե քաղաքում Հռոմի Ֆրանցիսկ Պապը պատմական հանդիպում է ունեցել Իրաքի շիա իսլամի առաջնորդի հետ։ Պապն առաջին անգամ է հանդիպում շիա իսլամի նման բարձրաստիճան հոգևորականի հետ։ Այնուհետև նա այցելել է Իրաքի հարավում գտնվող Ուռա հինավուրց քաղաքի փլատակներ, որը հայտնի է որպես Աբրահամի ծննդավայր։
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44