Ռուսական Свободная пресса հրատարակությունը հոդված է հրապարակել, որի հեղինակը` Ուտրեխտի համալսարանի դոկտոր Ջեյմս Դորսին, անդրադարձել է Կասպյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակին:
Հոդվածում մասնավորապես նշվում է, որ դեռ 1991 թվականին՝ Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո, Հայաստանի արտաքին գործերի նախարարության իսրայելական վարչությունում, որտեղ այն ժամանակ աշխատում էին եբրայերեն սահուն խոսող մարդիկ, սպասում էին հեռախոսազանգի, որը այդպես էլ չստացվեց: Նախարարությունում համոզված էին, որ Իսրայելը, որի հետ Հայաստանը կիսում է ցեղասպանության ընդհանուր փորձը, բնական դաշնակից է: Բայց Իսրայելից այդպես էլ չզանգահարեցին: Այն փորձը, որը նրանք կիսում էին, չէր կարող մրցել Հայաստանի թյուրքական թշնամու՝ Ադրբեջանի առավելությունների հետ, որի դեմ Հայաստանը կռվում էր Լեռնային Ղարաբաղի համար:
«Հաշվարկը պարզ էր. Ադրբեջանն ունի երեք ռազմավարական ակտիվ, որոնցով շահագրգռված է Իսրայելը` մուսուլմաններ, նավթ և մի քանի հազար հրեա: Այն ամենը, ինչ Հայաստանը կարող է առաջարկել, լավագույն դեպքում մի քանի հարյուր հրեան է»,-ասել էր այն ժամանակ իսրայելցի պաշտոնյաներից մեկը:
Ադրբեջանն ուներ ևս մեկ կարևոր ակտիվ՝ սերտ քաղաքական կապեր, անվտանգության և էներգետիկ կապեր Թուրքիայի հետ, որն աջակցում էր նրան Հայաստանի հետ ռազմական գործողություններում: Իսրայելամետ լոբբին ԱՄՆ-ում և ամերիկյան հրեական կազմակերպությունները, որոնք երկար տարիներ կապեր ունեին Թուրքիայի հետ, օգնում էին Անկարային մերժել 1915 թվականի Հայոց ցեղասպանության ԱՄՆ-ի Կոնգրեսի առաջարկները:
Վերջին տարիներին Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները սրվել են, քանի որ երկու երկրների միջև լարվածություն է առաջացել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են Արևելյան Երուսաղեմի կարգավիճակը, որը Իսրայելը պահում է իր հսկողության տակ 1967 թվականի 6-օրյա պատերազմից հետո, պաղեստինյան հարցը, Իրանը, քաղաքական իսլամը և հակասեմական տեսությունների քարոզչությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից:
Այն, ինչն անփոփոխ է մնացել, դա Իսրայելի սերտ հարաբերություններն են Ադրբեջանի հետ. վերջինս նրան նույն Թուրքիայի հետ նույն շարքին է դասել` Հայաստանի և իր միջև Արցախյան երկրորդ պատերազմում առաջինի պարտությունից և վերսկսված թշնամանքից հետո: Սա Կասպյան ավազանի և Մեծ Մերձավոր Արևելքի անթիվ բախումների, ինչպես նաև Եվրասիա մայրցամաքի տարածաշրջանային դաշինքների, գործընկերության և թշնամանքի անկայուն և փխրուն բնույթի արտացոլումն է:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02