Հայաստան պետությունը 26 տարի կառուցվել ու կայացել է. Կառուցվել է այնքա՛ն ինստիտուցիոնալ ու հիմնավոր, որ պետությանը դավաճանած իշխանություններին դեռեւս պաշտպանում են դիպուկահարներն ու ոստիկանական հատուկ ուժերը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: Նա, մասնավորապես, նշել է.
«Եթե կարծում եք, թե այդ դիպուկահարներն ու ոստիկանները իրենց “պաշտպանյալին” չեն կասկածում դավաճանության մեջ, ապա սխալվում եք: Վստահ եմ, որ նրանց անձնական տեսակետները շատ չեն տարբերվում հասարակության մեծամասնության տեսակետներից: Չեմ կարծում, որ ՀՀ ուժային կառույցներում կա թեկուզ մեկ ծառայող, որը պատրաստ է կրակել դավաճանությունը չհանդուրժող խաղաղ ժողովրդի վրա: Իսկ դավճանության մեջ առերեւույթ կասկածվողի անվտանգությունը պահպանելը ճիշտ է՝ պետականության տեսանկյունից: Այլապես չբացահայտված եւ մութ կմնա հայ Ազգի դեմ գործած՝ պատմական ամենածանր հանցագործություններից մեկի պատճառներն ու շարժառիթները: САМОСУД չպետք է լինի, եւ դատարանում մեր ժողովուրդը պետք է ստանա բոլոր հարցերի պատասխանները: Մասնավորապես. Ա) ո՞վ, ինչո՞ւ եւ ինչպե՞ս է ձախողել ռազմական դրության պայմաններով նախատեսված պաշտպանական անհրաժեշտ միջոցառումները: Բ) ու՞մ հրամանով եւ ի՞նչ պայմաններում է կայացել 2020թ. հոկտեմբերի 4-ի ճակատագրական օպերացիան, որից հետո Արցախի հարավային թեւում, այլեւս չվերականգնվեցին ռազմաճակատի պաշտպանական բնագծերը: Արդյունքում հակառակորդը գրավեց Հադրութը, Շուշին, Ասկերանի եւ Մարտունու մի շարք բնակավայրեր: Գ) ի՞նչ թեմաներով եւ ի՞նչ խողովակներով են ուղիղ բանակցություններ (տեղեկատվության փոխանցում) ընթացել կասկածյալ դավաճանի եւ հակառակորդ պետության ղեկավարի միջեւ, եւ ինչո՞ւ հնարավոր չի եղել կանխել պատերազմը՝ քաղաքական միջոցներով: Դ) ու՞մ հետ (պետական ո՞ր կառույցի, կամ պաշտոնյաների) է խորհրդակցել կասկածյալ դավաճանը՝ 2020թ. հոկտեմբերի 19-ին պատերազմը կանգնեցնելու վերաբերյալ ՌԴ նախագահի առաջարկի շուրջ: Ե) ո՞ւմ հետ է խորհրդակցել եւ համաձայնեցրել կասկածյալ դավաճանը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության նախագծի տակ ստորագրելուց առաջ: Ի՞նչ ձեւաչափով են քննարկվել այդ հայտարարության կետերը ՀՀ քաղաքական ղեկավարության հետ (եթե քննարկվել են): Զ) ինչո՞ւ եւ ի՞նչ իրական նպատակներով է 2020թ. հոկտեմբերի 4-ից հետո համահայկական տեղեկատվական շտաբը կեղծել ռազմաճակատում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը եւ ումի՞ց է ստացել ամենօրյա հանձնարարականները: Է) ինչի՞ դիմաց եւ ի՞նչ պայմանավորվածություներ են եղել հակառակորդ պետության ղեկավարի հետ, որի արդյունքում 2018թ. սեպտեմբերից 2019թ. հունիս ամիսների ընթացքում, հակառակորդը թուլացրել է սահմանային լարվածությունը՝ էականորեն նվազեցնելով հրադադարի ռեժիմի խախտման քանակները: Ը) ե՞րբ եւ ո՞ր կառույցներն են զեկուցել կասկածյալ դավաճանին, Սիրիայից, Թուրքիայից եւ այլ երկրներից վարձկան ծայրահեղական ահաբեկիչների՝ Արցախի դեմ պատերազմելու հավանական շարժի վերաբերյալ: Արդյունքում ի՞նչ կանխարգելիչ քայլեր է ձեռնարկել կասկածյալ դավաճանը: Թ) ինչո՞ւ են պետական եւ տարածքային կառավարման մարմիները ձախողել զորահավաքային եւ զորքերի համալրման հաստատված ծրագրերը: Ժ) ո՞ր ուժային կենտրոնների դրդմամբ են քրեական շինծու գործեր սարքել եւ կեղծ հակաքարոզչություն տարել արցախյան շարժման եւ պատերազմի գրեթե բոլոր նախկին ու ներկա հրամանատարների դեմ:
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01