«Հայաստան» համահայկական հիմնադրամի մշտական ուշադրության և հոգածության կենտրոնում են Արցախի ու արցախցիների սոցիալական խնդիրները: Իր աջակցության ծրագրերի շրջանակում Հիմնադրամը միանվագ ֆինանսական աջակցություն կտրամադրի պատերազմին մասնակցած արցախցի 5564 աշխարհազորայինների ընտանիքներին: Սոցիալական աջակցության այս ծրագիրը կօգնի առժամանակ հոգալ նրանց ընտանիքների կենսական պահանջները։ «Արցախյան 44 -օրյա պատերազմի ընթացքում, Պաշտպանության բանակի հետ միասին, աշխարհազորը կամավորական սկզբունքով անձնվիրաբար լծվել է Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Ծրագրով Հիմնադրամն ընդհանուր առմամբ աշխարհազորայինների ընտանիքներին կհատկացնի 1 մլրդ 112 մլն 800 հազար դրամ գումար, որը կփոխանցվի «Արցախփոստ»–ի միջոցով: Հիմնադրամը շարունակելու է աջակցել մեր նվիրյալներին՝ իրականացնելով տարատեսակ ծրագրեր, որոնք կօգնեն նրանց հնարավորինս շուտ վերադառնալ բնականոն կյանքի»,- ասված է հաղորդագրության մեջ:
1992 թվականին ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում ամենախոշոր ոչ-առևտրային կազմակերպությունն է, որի նպատակն է ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին ու աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի ու Արցախի կայուն, համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր: «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է շուրջ 1300 ծրագիր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, արվեստի և սպորտի բնագավառներում, ենթակառուցվածքների, բնակարանաշինության և համայնքների զարգացման շրջանակներում՝ բարելավելով հազարավոր շահառուների կյանքի որակը: Հիմնադրամի աշխատանքներն իրականացվում են 19 երկրներում գործող 21 տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ակտիվ մասնակցության և աջակցության միջոցով:
15:14
14:50
14:39
14:25
14:05
13:45
13:28
13:05
12:33
12:06
11:33
11:04
10:33
10:02
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03