Այսօր առավոտյան, մենք տեղեկացանք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Նոյ թաղամաս 139/5, որի սեփականատերը գործարար Արկադի Համբարձումյանն է, պատրաստվում են որոշակի քաղաքաշինական գործողություններ կատարել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արթուր Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ 2021 թվականի փետրվարի 20-ի քաղաքապետի որոշման հիման վրա պետք է ապամոնտաժեն կամ քանդեն Արկադի Համբարձումյանին պատկանող տարածքին հարակից պարիսպը, որը, ըստ քաղաքապետի, ինքնակամ պարիսպ է:
«Պետք է նշեմ, որ մինչև այդ որոշման կայացումը, Արկադի Համբարձումյանը, օգտվելով իր իրավունքներից և հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության տվյալ ոլորտը կարգավորող օրենսդրությունից, դիմել էր Երևանի քաղաքապետարան, ինքնակամ պարիսպը օրինականացնելու խնդրանքով: Մինչև օրս, նշված հարցի վերաբերյալ, Երևանի քաղաքապետարանը վարչարարություն չի իրականացրել և գործարարը մինչև օրս չի ստացել պատասխան, արդյո՞ք Երևանի քաղաքապետարանը բավարարում է կամ մերժում է պարսպի օրինականացումը»,- ասաց փաստաբանը:
Նրա խոսքով, դրան հակառակ, քաղաքապետարանը նախաձեռնել է գործողություն՝ ինքնակամ պարիսպը քանդելու ուղղությամբ:
«Արկադի Համբարձումյանի իրավաբանների՝ մեր կողմից, բողոքարկվել է քաղաքապետի որոշումը, թե՛ վարչական կարգով, թե՛ վարչական դատավարության կարգով: Պետք է նշեմ, որ պարսպի ապամոնտաժման կամ քանդման վերաբերյալ լսումները մինչև օրս չեն կազմակերպվել և չեն իրականացվել: Այդ դեպքում իսկապես կարող ենք հարց տալ, ինչ գործողություն է կատարում այսօր այստեղ Երևանի քաղաքապետարանը»,- ասաց փաստաբանը:
Նրա խոսքով, Երևանի քաղաքապետարանի ԳԱՍԿ-ի վարչության պետը գերազանցելով իրավասությունները կամ պաշտոնական պարտականությունները, որոշում է կայացրել, որ քաղաքապետի որոշման բողոքարկումը մեր կողմից անհիմն է և բողոքը մերժվում է:
«Իրավական խնդիր է ստեղծվում՝ մենք բողոքարկում ենք քաղաքապետի որոշումը և բողոքարկման պատասխանը ստանում ենք քաղաքապետարանի վարչության պետերից մեկի կողմից: Ընդ որում, քաղաքապետարանի աշխատակիցները մեկ ձեռքում պահում են ԳԱՍԿ-ի պետի որոշումը, մյուս ձեռքում մուրճը, եկել են, որ որոշումը հանձնեն մեզ և անմիջապես սկսեն ապամոնտաժել պարիսպը»,- ասաց փաստաբանը:
Նա տեղեկացրեց նաև, որ գործառույթն իրականացնում է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի միջոցով:
Tert.am-ը փորձեց զրուցել Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Արթուր Մովսիսյանի հետ, վերջինս հրաժարվեց՝ ասելով որ դիմենք քաղաքապետարանի մամուլի ծառայություն:
Փաստաբանն ընդգծեց նաև, որ սա պատվիրված գործողություն է, որն ուղղված է ձեռնարկատեր Արկադի Համբարձումյանին:
«Բոլորին հայտնի են Արկադի Համբարձումյանի քաղաքական հայացքները, նա ընդդիմության անդամ է և պետք է ասել, որ այս հետապնդման հարուցողը հանդիսանում է «Լույսեր» ՓԲԸ ընկերությունը, որը, Արկադի Համբարձումյանի հարևանությամբ իրականացնում է կառուցապատում՝ ըստ մեզ ապօրինի և անօրինական»,- ասաց Արթուր Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, կառուցապատման աշխատանքը սկսել են մեկ տարի առաջ, որը մի շարք նորմերի իրավախախտմամբ է իրականացվում և ոտնահարում է Համբարձումյանի և ընտանիքի անդամների իրավունքները:
«Քաղաքապետարանն ի սկզբանե տվել էր հիմքերի շինթույլտվություն, որը, ըստ մեզ, քաղաքաշինության նորմերի կոպիտ խախտմամբ է տրվել, որովհետև քաղաքաշինության մեջ հասկացություն, ինչպիսին է հիմքերի թույլտվություն՝ գոյություն չունի: Երբ մենք դրա հետ կապված դատական պրոցեսներ սկսեցինք, հայցադիմում ներկայացրինք, այդ ամենը հաշվի չառնելով, նշված շինթույլտվության հիման վրա Երևանի քաղաքապետարանը տվեց ևս 2 բարձրահարկ կառուցելու շինթույլտվություն՝ 16 և 18 հարկ»,- ասաց Մարտիրոսյանը:
Նա նշեց նաև, որ երբ տեղեկացել են այդ շինթույլտվության մասին, մասնակցել են վարչական վարույթին և վկայակոչել են այն նորմը, որ քանի դեռ այդ շենքերի հիմքերի շինթույլտվությունը վիճարկվում է, ապա քաղաքապետարանն իրավասություն չունի որևէ շինթույլտվություն տալ այդ նույն հիմքերի վրա և առնվազն պետք է կասեցվի վարչական վարույթը:
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
10:27
10:02
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55