Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Սահմանադրության խախտմամբ, երեք տարի անց շրջանառության մեջ է դրել «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ նպատակ ունենալով կոծկել սոցիալական և ժողովրդագրական ոլորտներում իր ձախողած քաղաքականությունը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է դրել «Բազմազավակ ընտանիքների մասին» օրինագիծը, որով նախատեսվում է բարձրացնել 4-րդ և հաջորդ երեխաների ծնունդը խթանող ժողովրդագրական քաղաքականության հասցեականությունը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է` բազմազավակության և ընդլայնված վերարտադրության խրախուսում` բազմազավակ ընտանիքների սոցիալական կարգավիճակի և երաշխիքների հստակեցմամբ, բազմազավակ ընտանիքներին տրվող պետական աջակցության արդյունավետության բարձրացում:
Նախկին փոխնախարարը, որն այս նախագծի մշակողներից մեկն է եղել, տեղեկացրեց, որ 2015թ. փոփոխված Սահմանադրության անցումային դրույթներով նախատեսված էր, որ բազմազավակ ընտանիքների աջակցման մասին օրենքը պետք է ընդունվի մինչև 2018թ. մայիսը։
Նրա խոսքով՝ օրենքի նախագիծը մշակվել էր դեռևս 2017–ին իր՝ փոխնախարար եղած ժամանակահատվածում, իսկ 2018թ. հունվար–փետրվար ամիսներին նախագիծն արդեն հասել էր Ազգայի ժողով, սակայն իշխանափոխությունից հետո այն հանվել էր շրջանառությունից։
«Այս ընթացքում բազմիցս բարձրաձայնել ենք, որ Մայր օրենքով սահմանված ժամկետները խախտվել են, և որ պետության համար այս օրենքի օր առաջ ընդունումը կարևոր նշանակություն ունի։ Միաժամանակ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարությանը կոնկրետ առաջարկություններ ներկայացրեցինք, սակայն այս երեք տարվա ընթացքում որևէ բան չարվեց։ Փոխարենը նույն նախագիծն արդեն խնդրահարույց խմբագրումներով դրեցին հանրային քննարկման»,–ասաց տնտեսագետը՝ նկատելով, որ եթե իսկապես վատն էր նախագիծը, ինչո՞ւ այն երեք տարվա ընթացքում լուրջ փոփոխությունների չի ենթարկվել։
Խմբագրումներից մեկը վերաբերում է 3-րդ և հաջորդ երեխաների համար նախատեսվող աջակցությանը, որը փոխարինել են «4–րդ և հաջորդ երեխային» բառերով։
Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ այս փոփոխությունը չի համապատասխանում այսօրվա օբյեկտիվ իրավիճակին։
«Մեր գրած նախագծում առաջնահերթությունը տրվել էր երրորդ և հաջորդ երեխային, քանի որ երրորդ երեխայից սկսած է ապահովվում բնական հավելաճը։ Այս պարզագույն կանոնը մինչեւ օրս չհասկացան գործող իշխանությունները և աջակցության ծրագրերն ուղղեցին առաջին և երկրորդ երեխաների ծնունդին»,–ասաց նա և հավելեց. «Հայաստանում չորս և ավելի երեխա ունեցող շուրջ 15.000 բազմազավակ ընտանիք կա, և հիմա ուզում են այդ մարդկանց սիրաշահել»։
Նախկին փոխնախարարը նշեց, որ նախագծում ավելացված դրույթներից մեկն էլ ակնհայտորեն հակասում է աշխատանքային օրենսգրքին։
«Նախագիծը մշակող և այն վերանայող մարմինները օրենքի մշակման նվազագույն ընթացակարգերը չեն պահպանում։ Նախագծի միակ կոնկրետացված դրույթը վերաբերում է աշխատող բազմազավակ ծնողներին ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրման հետ կապված գործատուների վրա նոր պահանջ դնելուն, ինչը հակասում է աշխատանքային օրենսգրքին»,– ասաց նա։
Մասնավորապես, նախագծով առաջարկվում է բազմազավական աշխատող ծնողներին հատկացնել 5 լրացուցիչ վճարովի արձակուրդային օրեր՝ ի լրումն իրենց ամենամյա արձակուրդային օրերին։
Տնտեսագետը համոզված է՝ «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացումը բացառապես պոպուլիստական նպատակներ է հետապնդում և որևէ կապ չունի բազմազավակ ընտանիքներին ցուցաբերվող աջակցության հետ՝ հաշվի առնելով, որ առաջարկվող կարգավորումները կոնկրետ լուծումներ չեն առաջարկում։
«Այս նախագիծը հռչակագրային բնույթի է, որտեղ որևէ կոնկրետ նախապայմաններ նշված չեն, օրինակ բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովության և այլ խնդիրների կարգավորման համար որևէ պայման նշված չէ, ամբողջը թողնված է կառավորության հայեցողության վրա, այսինքն պետության վրա որևէ պարտավորություն դրված չէ»,– ասաց Թադևոս Ավետիսյանը։
Անդրադառնալով մինչեւ օրս Փաշինյանի կառավարության՝ ծնելիության խթանման ծրագրերին, տնտեսագետը հիշեցրեց 2018թ. աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանի հեղինակած նախագիծը, որով երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը եռապատկվեց՝ հիսուն հազար դրամից հասնելով 150 հազարի։
Հիշեցնենք, որ կառավարությունում նախագծի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այս փոփոխության արդյունքում «բեյբի բում է» ակնկալում։
«Բեյբի բում էին խոստանում, մինչդեռ այս փոփոխությունը որևէ կերպ չնպաստեց ծնելիության աճին, ընդհակառակը, պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ վերջին երեք տարում առաջին երեխայի ծնունդները նվազել են տարեկան առնվազն 5-7 տոկոսով»,– ասաց նախկին փոխնախարարը՝ արձանագրելով, որ կառավարությունը ձախողել է իր քաղաքականությունը ժողովրդագրության ոլորտում։
«Արտագաղթի տեմպն օրստորե աճում է, ծնունդներն ու ամուսնությունները նվազում են, իսկ մահերն՝ աննախադեպ ավելանում։ Հայաստանն այժմ գտնվում է ժողովրդագրական ճգնաժամի փուլում»,–եզրափակեց տնտեսագետը։
15:14
14:50
14:39
14:25
14:05
13:45
13:28
13:05
12:33
12:06
11:33
11:04
10:33
10:02
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03