Նիկոլ Փաշինյանը, ի հակառակ ՀՀ սահմանադրության և իրավական սահմանված կարգավորումների ընթացակարգի, շտապեց այսօր վերահաստատել ներհայաստանյան գերճգնաժամ հարուցած իր որոշումը՝ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ շտաբի պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այնինչ հանրապետության նախագահը երեկ արդեն հայտարարել էր, որ դիմում է Սահմանադրական դատարան՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ ՀՀ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու առաջարկով, ինչը նշանակում է, որ Օնիկ Գասպարյանի ՀՀ ԶՈՒ շտաբի պետի պաշտոնից ազատելու որոշումը իրավունքի ուժով դեռ հաստատված չէ, այլ վիճարկելի է: Այս բարդագույն իրավիճակում «Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է Օնիկ Գասպարյանի քաղաքացիական պարտքի բարձր գիտակցությամբ տոգորված որոշումը՝ առաջնորդվել պետական բարձրագույն արժեքներով, ճգնաժամը հաղթահարել միմիայն սահմանադրական և իրավական ճանապարհով: Օնիկ Գասպարյանն առայժմ հեռանում է՝ չսրելով իրավիճակը, դիմելով վարչական դատարան՝ իբրև օրինահարգ և հայրենանվեր, արժանապատիվ քաղաքացի: Ակներև դարձավ, որ Հայաստանում ժողովրդավարության ճգնաժամի և անձնիշխանության հաստատման դեմ ամուր կանգնած են մեր Զինված ուժերը՝ հանձին գլխավոր շտաբի և մեր ողջ սպայական կազմի, զինվորականների, որոնք անսակարկելի առաքելություն ունեն ապահովելու հայոց պետականության և քաղաքացիների անվտանգությունը, շարունակելով չենթարկվել հրահրումների, օտար խաղերի՝ անձնուրաց ծառայել Հայաստանին և Արցախին: «Ժառանգությունը» համոզված է, որ Հայաստանյան գերճգնաժամը հանգուցալուծելու միակ ճանապարհը օրենքի գերակայության ապահովումն է, որն այլևս անհնար է առանց վարչապետի հրաժարականի, արհեստավարժների միջանկյալ կառավարության և արտահերթ խորհրդարանական ընտրությունների:
12:36
12:21
12:06
11:45
11:33
11:15
10:55
10:33
09:02
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
14:35 08.11.25
14:03 08.11.25
13:09 08.11.25
13:34 08.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01