ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Արամ Վարդանյանի և այլ անձանց կողմից կատարված մի շարք հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված և մեկ վարույթում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 37-ամյա տղամարդը, որը նախկինում մտերիմ հարաբերությունների մեջ է եղել Ա. Վարդանյանի հետ, ապօրինի կերպով ձեռք է բերել և գոտկատեղում՝ հագուստի տակ, քողարկելով ապօրինի կրել է 22 L. R. /5,6x15մմ/ տրամաչափի «Walther TPH», «290314» դրոշմվածքներով ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակ, իսկ նույն զենքի պահեստատուփում՝ 6 հատ 22 L. R. /5,6x15մմ/ տրամաչափի ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են 2019թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, վերջինիս անձնական խուզարկությամբ՝ ապօրինի զենք ձեռք բերելու և կրելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկվելուց հետո: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 37-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով: Նրա վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
10:27
10:02
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55