Թուրքիայում ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ (Թուրքիայում այս տարի դպրոցները բացվելու են սեպտեմբերի 19-ից) կրկին սկսել են շրջանառվել բազմաթիվ երեխաների կրթվելու իրավունքից փաստացի զրկված լինելու և անչափահասների կողմից ծանր աշխատանքներ կատարելու թեմաները:
Թուրքական t24.com.tr կայքը, անդրադառնալով այս խնդրին, նշել է, որ Թուրքիայում բանվոր երեխաների թիվն անցնում է 1 միլիոնը:
Ըստ կայքի անցկացրած ուսումնասիրության՝ բազմաթիվ երեխաներ հնարավորություն չունեն օգտվելու անգամ անվճար միջնակարգ կրթությունից, քանի որ ստիպված են աշխատել: Այդ ընթացքում բազմաթիվ գործատուների կողմից անչափահասները ենթարկվում են շահագործման և անգամ բռնության:
Որոշ երեխաներ էլ ստիպված են լինում աշխատել ամբողջ ամառ՝ սեպտեմբերին գրենական պիտույքներ և դպրոցական հագուստ գնելու համար: Համդուլլահ Օզդեմիրը 7-րդ դասարանի աշակերտ է, Ադանայի շուկայում վաճառում է դպրոցական պայուսակներ: Այսպիսով նա կկարողա գումար կուտակել իր իսկ դպրոցական պայուսակի համար: Համդուլլահը պատմում է, որ դպրոցը շատ է սիրում , ցանկանում է լինել դպրոցում և հանուն դրա անցնում է շատ զրկանքների միջով:
Բուրսա քաղաքի մոտակայքում Յենիշեհիր կոչվող ցորենի դաշտում կարելի է հանդիպել հուլիս և օգոստոս ամիսներին այրող արևի տակ աշխատող հարյուրավոր կանանց և նրանց երեխաներին, որոնց նպատակը նույնպես սեպտեմբերին դպրոցական ծախսերը վճարել կարողանալն է:
Նրանցից Փերդենեշին Քայան 51 տարեկան է և իր հայրենի Մարդին քաղաքից Բուրսա տեղափոխվելու օրվանից ի վեր արդեն 16 տարի է ամեն ամառ նույն գործով է զբաղվում իր բազմազավակ ընտանիքի կարիքները հոգալու նպատակով:
«Մարդիկ այրվում են արևի տակ: Եթե մեր հայրենի քաղաքում աշխատանքի հնարավորություն լիներ, մեր դաշտերն էլ մեզ բավական էին: Ամեն կողմից մի խնդիր ունենում ենք: Ամենաշատը` լեզվի պատճառով: Դեռևս թուրքերենին լավ չտիրապետղներ կան, նրանք շատ են դժվարանում: բազմաթիվ գործանուտեր բարկանում են մեզ վրա, երբ մենք խոսում ենք մեր լեզվով` արաբերենով», - պատմում է Փերդենեշինը:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47