168.am-ը փետրվարի 9-ին հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ հետևյալ հարցադրումներով.
1. Պատերազմի օրերին Պաշտպանության նախարարությունը ռազմական նշանակության արտադրանքի, մարտական կամ պաշտպանական հագուստի, հատուկ միջոցների ինչ նվիրատվություններ է ստացել, ումի՞ց, ի՞նչ քանակի, ո՞ր երկրի արտադրության:
2. Պատերազմի օրերին Պաշտպանության նախարարությունը ինչպիսի և ինչ քանակության ռազմական նշանակության արտադրանք, մարտական կամ պաշտպանական հագուստ (զրահաբաճկոններ, և այլն), հատուկ միջոցներ է ձեռք բերել, ո՞ր երկրներից: Եվ որքան գումար է հատկացվել պետբյուջեից դրանց ձեռքբերման համար:
3. Որպես լրացում՝ խնդրում ենք մանրամասնել, թե ի՞նչ դասի զրահաբաճկոններ է պաշտպանական գերատեսչությունը որպես նվիրատվություն ստացել կամ գնել, ի՞նչ քանակի, ումի՞ց: Մեր հարցադրմանն ի պատասխան՝ Պաշտպանական գերատեսչությունից մոտ մեկ ամիս հետո գրություն են ուղարկել, որում որևէ հարցի չեն պատասխանել:
«ՀՀ պաշտպանության նախարարությունում ուսումնասիրվել է 2021թ. փետրվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված՝ տեղեկություն տրամադրելու վերաբերյալ Ձեր հարցումը: Հայտնում ենք, որ տեղեկատվության տրամադրումը մերժվում է՝ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի և 12-րդ հոդվածի, ՀՀ Կառավարության 13.03.1998 N 173 որոշմամբ հաստատված ցանկի 6-րդ կետի պահանջները»,- նշված է գրության մեջ: Նշենք, որ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի հոդված 9-ում նշվում է, որ պետական և ծառայողական գաղտնիքի շարքին կարող են դասվել ռազմարդյունաբերական համալիրի ծրագրերի, դրանց բովանդակության և կատարման արդյունքների, սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ուղղությունների, մարտավարատեխնիկական բնութագրերի ու մարտական կիրառության հնարավորությունների, հատուկ կարևորության և ռեժիմային օբյեկտների տեղաբաշխման, նշանակության, պաշտպանվածության ու պատրաստականության աստիճանի, դրանց նախագծման և շինարարության, ինչպես նաև այդ օբյեկտների համար տարածքներ հատկացնելու, ինչպես նաև՝ ՀՀ տարածքում դաշնակից պետությունների և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի միավորումների ու զորամասերի տեղաբաշխման, իսկական անվանումների, կազմակերպչական կառուցվածքի, զինվածության և թվաքանակի մասին տեղեկությունները: Պետական գաղտնիք է համարվում նաև զինված ուժերի ռազմավարական և օպերատիվ պլանների, օպերացիաների նախապատրաստման և անցկացման, զորքերի ռազմավարական, օպերատիվ և զորահավաքային ծավալման հետ կապված և այլ տեղեկություններ, այդ թվում՝ ռազմական դրության ժամանակ բնակչության պաշտպանվածության, ապահովվածության աստիճանի մասին:
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
10:27
10:02
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55