Չինաստանն ԱՄՆ-ին բողոք է հայտնել Թայվանյան նեղուցով ամերիկյան ականակրի անցնելու պատճառով: Այսօր՝ մարտի 11-ին, այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) Մարտական հրամանատարության արեւելյան գոտու պաշտոնական ներկայացուցիչ, ավագ գնդապետ Չժան Չունհուեյը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մարտի 10-ին ամերիկյան John Finn հրթիռային ականակիրն անցել է Թայվանյան նեղուցով»,- նշել է նա հայտարարության մեջ, որը հրապարակվել է «Վեյբո» սոցցանցի ՉԺԱԲ Մարտական հրամանատարության արեւելյան գոտու էջում:
«Ամերիկյան նավի գործողությունները կեղծ ազդանշաններ են արձակում, դիտավորյալ խափանումներ են ստեղծում եւ ապակայունացնում տարածաշրջանում իրադրությունը, սասանում Թայվանյան նեղուցում խաղաղությունն ու կայունությունը»,- նշել է Չժան Չունհուեյը:
Փաստաթղթում ընդգծվում է, որ ՉԺԱԲ Մարտական հրամանատարության արեւելյան գոտին ամբողջ ժամանակ ուղեկցել է ԱՄՆ ականակրին, ձեռնարկել նախազգուշական միջոցներ եւ պատրաստ է եղել պատասխանելու ցանկացած սպառնալիքի կամ սադրանքի:
Կիրակի Պետխորհրդի անդամ, Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին Պեկինում ընթացող Ժողովրդական պատգամավորների համաչինական ժողովի (խորհրդարան) շրջանակում հայտարարել էր, որ «մեկ Չինաստանի» սկզբունքը եւ թայվանյան հարցը չին-ամերիկյան հարաբերությունների «կարմիր գիծն» են, որոնք Միացյալ Նահանգները չպետք է անցնի: Նա նշել էր, որ «Չինաստանի կառավարությունը թայվանյան հարցում չի կարող կատարել զիջումներ կամ փոխզիջումներ»:
Վան Ին հույս էր հայտնել, որ ԱՄՆ նոր վարչակազմը՝ Ջո Բայդենի ղեկավարությամբ կգիտակցի թայվանյան հարցի մեծ զգայունությունը, կհետեւի «մեկ Չինաստան» սկզբունքին եւ երեք համատեղ կոմյունիկեին ու կհրաժարվի նախորդ վարչակազմի մեթոդներից, որը «կրակի հետ էր խաղում» եւ անցնում էր «կարմիր գիծը»:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02