Երբ Զինված ուժերի գլխավոր շտաբը մի մարդու պես՝ 19 գեներալ, 21 գնդապետ, բոլոր հրամանատարական բարձրաստիճան կազմը, հայտարարում է, որ այս կառավարությունը չարիք է և պետք է հրաժարականը պահանջել, սա գլխավոր թեման է, պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը գնալու էր ԳՇ պետին հանելու ճանապարհով, որովհետև Նիկոլի ամբողջ խնդիրն իր տխրահռչակ ու ողբերգական իշխանությունը պահելն է.
«Հայելի ակումբում» ասաց պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը: «Երեկ Նիկոլը ցուցադրական գնաց ԳՇ և ոչ մի էական, ՀՀ անվտանգային խնդիր չի քննարկվել, նա ևս չի հարցրել՝ հարգարժա՛ն գեներալներ, գնդապետնե՛ր, ինչո՞ւ եք պահանջում իմ հրաժարականը, ի՞նչ եմ արել, գուցե դո՞ւք ինչ -որ մի բան այնպես չեք արել, ի՞նչ իրավիճակում է մեր երկիրը, բանակը։ Դա իրեն բոլորովին չի հետաքրքրում, գնաց սահուն- սղլիկ մեր պրոբլեմներն աղավաղող ինչ-որ փոքրիկ տեքստ ասեց ու վերադարձավ: Եթե նա հանդիպման ժամանակ խոսեր պրոբլեմներից, այդ հանդիպումը կվերածվեր հակահայկական, հակապետական լինելու մի ամբողջ բուկետի, բայց նա զինվորականներին թույլ չտվեց, որ ինչ -որ մեկը կարծիք ասի և իր նախապես պլանավորված ելույթն արեց՝ ցույց տալով, որ ոչ- մի խնդիր չկա»,- նշեց նա:
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03