ARM | RUS |

Մոտ ապագայում բենզինի գինը կարող է նորից բարձրանալ. ՏՄՊՊՀ

11.03.21 | 17:45

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, հաշվի առնելով ՀՀ շուկայում արձանագրված բենզինի և դիզելային վառելիքի իրացման գների փոփոխությունները, սեփական նախաձեռնությամբ իրականացրել է ընթացիկ ուսումնասիրություն այդ ոլորտում: ՏՄՊՊՀ-ից հայտնում են, որ առավել մանրամասն ուսումնասիրվել են 2020 թվականի դեկտեմբեր և 2021 թվականի հունվար ամիսների ընթացքում բենզինի և դիզելային վառելիքի իրացման գների փոփոխությունների պատճառները։ «Հանձնաժողովը 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 14-ն ընկած ժամանակահատվածում արձանագրել է վառելիքի տարբեր տեսակների իրացման գների թանկացումներ, մասնավորպես 10-ից մինչև 30 դրամի սահմաններում։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ բեզինի և դիզելային վառելիքի իրացման գների փոփոխությունները պայմանավորված են մի քանի հիմնական գործոններով՝

• Նավթի և նավթամթերքի համաշխարհային շուկաներում տեղի ունեցած գործընթացներով, մասնավորապես՝ շուկայական գործընթացների բնականոն ընթացքի վերականգնմամբ,

• ՀՀ դրամի փոխարժեքի արժեզրկմամբ,

• Ձեռքբերման գների բարձրացմամբ։ Այսպես՝ դեռևս 2020 թվականի տարեսկզբին կորոնավիրուսային համավարակի կանխարգելման գործընթացների շրջանակներում իրականացված սահմանափակումները բացասաբար անդրադարձան համաշխարհային տնտեսության վրա, այդ թվում նաև՝ նավթի և նավթամթերքի շուկաների։ Կիրառված սահմանափակումներն աննախադեպ ազդեցություն ունեցան նավթի և նավթամթերքի պահանջարկի վրա և շուկայում առաջացավ զգալի ավելցուկ, որը նաև իր ազդեցությունն ունեցավ նավթի համաշխարհային գների վրա, ինչը 1991 թվականից ի վեր գրանցված նավթի գնի ամենակտրուկ անկման արդյունք հանդիսացավ։ Այնուհանդերձ պետք է նշել, որ նավթը բենզինի և դիզելային վառելիքի արտադրական ինքնարժեքում շատ փոքր մասնաբաժին ունի (կախված տարբեր երկրների հարկային և մաքսային վարչարարություններից` մինչև 10%), և այս պարագայում բենզինի և դիզելային վառելիքի իրացման գների նվազման հիմնական պատճառ հանդիսացավ այդ ապրանքատեսակների նկատմամբ պահանջարկի կտրուկ անկումը՝ պայմանավորված գործող սահմանափակումներով։ Նավթի և նավթամթերքի համաշխարհային շուկայում տեղի ունեցած գործընթացներն իրենց արտացոլումը գտան նաև Հայաստանի Հանրապետությունում, երբ 2020 թվականի փետրվարի 26-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում բենզինի և դիզելային վառելիքի իրացման գները նվազեցին մինչև 26%-ով։ Համաշխարհային տնտեսական գործընթացների վերականգմանը զուգընթաց նաև սկսվեց կարգավորվել նավթի և նավթամթերքի շուկաներում պահանջարկը, ինչը նպաստեց նավթի գների բարձրացմանը, մասնավորապես՝ 2020 թվականի ապրիլ և 2021 թվականի փետրվար ամիսներին «Brent» տեսակի նավթի բորսայական միջին գինը բարձրացել է շուրջ 134%-ով։ ՀՀ դրամի արժեզրկումը ևս ազդեցություն ունեցավ ներկրվող ապրանքատեսակների, այդ թվում՝ բենզինի և դիզելային վառելիքի իրացման գնի ձևավորման վրա, քանի որ ներկրվող վառելիքի դիմաց վճարումն իրականացվում է արտարժույթով։ 2020 թվականի հունվարից մինչև 2021 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի փոխարժեքը ՀՀ դրամի նկատմամբ բարձրացել է շուրջ 9%-ով (փոխարժեքի միջին ամսական ցուցանիշների հիման վրա)։ Հանձնաժողովը իրացման գների բարձրացման պատճառները պարզելու նպատակով ուսումնասիրել է առավել խոշոր ներկրման ծավալներ ունեցող տնտեսվարող սուբյեկտների կողմից վառելիքի ձեռքբերման գները։ Ձեռքբերման գների ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ Ռուսաստանի Դաշնությունից ձեռքբերվող վառելիքի գինը բարձրացել է դեկտեմբեր ամսին նոյեմբեր ամսվա համեմատ համապատասխանաբար՝ շուրջ 5%-ով՝ 92 օկտանային թվով բենզինի մասով, շուրջ 8%-ով՝ 95% օկտանային թվով բենզինի մասով և շուրջ 12%-ով՝ դիզելային վառելիքի մասով, իսկ 2021 թվականի հունվարից ներկրվող վառելիքի ձեռքբերման արժեքը 2020 թվականի դեկտեմբերի նկատմամբ բարձրացել է համապատասխանաբար՝ 10%-ով՝ 92 և 95 օկտանային թվով բենզինի մասով և 6%-ով՝ դիզելային վառելիքի մասով։ Միաժամանակ 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 14 -ն ընկած ժամանակահատվածում բենզինի և դիզելային վառելիքի իրացման գնի բարձրացման պատճառ է հանդիսացել նաև ՀՀ դրամի արժեզրկումը: Համաձայն Կենտրոնական բանկի կողմից ներկայացվող փոխարժեքի՝ 2020 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարը կազմել է 488,6 դրամ, նոյեմբերի 2-ի դրությամբ՝ 493,8 դրամ, դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ 506,9 դրամ, իսկ 2021 թվականի հունվարի 14-դրությամբ՝ 525,5 դրամ։ Ստացվում է, որ 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 14-ն ընկած ժամանակահատվածում բենզինի և դիզելային վառելիքի իրացման գնի բարձրացման հիմնական պատճառ են հանդիսացել ՀՀ դրամի արժեզրկումը և վառելիքի տարբեր տեսակների ձեռքբերման գների բարձրացումները 5%-ից մինչև 12%-ով, իսկ արդեն հաջորդող ժամանակահատվածում` տեղի ունեցած իրացման գնի բարձրացումները, մասնավորապես 2021 թվականի փետրվարի 19-ի դրությամբ 390 դրամ (92 տեսակի բենզինի մասով), պայմանավորված են ձեռքբերման գնի լրացուցիչ բարձրացմամբ (շուրջ 10%), ինչպես նաև առավել մատչելի խմբաքանակների ավարտով և նոր՝ առավել թանկ արժեքով ձեռքբերված, խմբաքանակների իրացմամբ: Հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներկրվող բենզինի ինքնարժեքը հիմնականում բաղկացած է ձեռքբերման արժեքից, բեռնափոխադրման հետ կապված ծախսերից, մաքսատուրքերից և այլ ծախսերից։ Ընդ որում՝ բենզինի ձեռքբերման արժեքը ինքնարժեքում կազմում է շուրջ 86%-ից մինչև 88%, բեռնափոխադրման ծախսերը` 1%-ից մինչև 2%, տուրքերը՝ շուրջ 10% և այլ ծախսերը՝ 1%-ից մինչև 2%: Ձեռքբերման գների ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ մոտ ապագայում վառելիքի գները կարող են նորից բարձրանալ, քանի որ որոշ տնտեսվարող սուբյեկտների կողմից 2021 թվականին ձեռքբերված խբաքանակները դեռևս չեն իրացվում և առկա մնացորդների ավարտից հետո առավել թանկ գնով ձեռքբերված խմբաքանակների իրացումը կարող է հանգեցնել իրացման գների լրացուցիչ բարձրացման։ Սակայն իրացման գների փոփոխության համաչափության առավել ճշգրիտ գնահատման նպատակով անհրաժեշտ է հաշվի առնել նաև տնտեսվարող սուբյեկտի կողմից վարվող պահեստավորման մեթոդաբանությունը, քանի որ երբեմն տնտեսվարող սուբյեկտը կարող է ներմուծել խոշոր խմբաքանակ թանկ գնով և չնայած միջազգային գների նվազեցմանը, շարունակել իրացնել թանկ գնով ներմուծված խմբաքանակը և հակառակը։ Ուստի իրացման գնի փոփոխությունների առավել հստակ գնահատման համար անհրաժեշտ է իրականացնել համապարփակ ուսումնասիրություն՝ ըստ համապատասխան իրացնող տնտեսվարող սուբյեկտի՝ հաշվի առնելով վերջինիս մնացորդները և պահեստավորման մեթոդաբանությունը։ Սույն ուսումնասիրության շրջանակներում դիտարկված գործընթացների և ձեռքբերված փաստերի վերլուծության և համադրության արդյունքում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության հնարավոր խախտման հատկանիշներ չեն հայտնաբերվել, իսկ արձանագրված գնային փոփոխությունները դիտարկված ժամանակահատվածում պայմանավորված են եղել սույն ուսումնասիրությամբ ներկայացված ներքին և արտաքին օբյեկետիվ մի շարք շուկայական գործընթացներով։ ՀՀ ՏՄՊՊՀ-ն շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բենզինի և դիզելային վառելիքի շուկայում տեղի ունեցող զարգացումները և առաջիկայում հանդես կգա հրապարակմամբ տնտեսվարող սուբյեկտների կազմի հնարավոր փոփոխությունների, դրանց մասնաբաժինների և շուկաների կառուցվածքային այլ հարցերի վերաբերյալ», - նշված է հաղորդագրության մեջ:


Փաշինյան, հիշու՞մ ես ինչ եմ ասել քեզ 2020-ի հոկտեմբերի 12-ին. Շարմազանով

Փաշինյան, հիշու՞մ ես ինչ եմ ասել քեզ 2020-ի հոկտեմբերի 12-ին....

14:09

Փաշինյան, հիշու՞մ ես ինչ եմ ասել քեզ 2020-ի հոկտեմբերի 12-ին. Շարմազանով

Փաշինյան, հիշու՞մ ես ինչ եմ ասել քեզ 2020-ի հոկտեմբերի 12-ին....

14:09

Պետությունը կարևորում է երիտասարդների ներգրավումը գիտական ոլորտ և նրանց առաջխաղացումը․ Անդրեասյան

Պետությունը կարևորում է երիտասարդների ներգրավումը գիտական ոլորտ և նրանց առաջխաղացումը․...

13:48

Պետությունը կարևորում է երիտասարդների ներգրավումը գիտական ոլորտ և նրանց առաջխաղացումը․ Անդրեասյան

Պետությունը կարևորում է երիտասարդների ներգրավումը գիտական ոլորտ և նրանց առաջխաղացումը․...

13:48

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 113, զոհվել՝ 12 մարդ. Փրկարար ծառայության ամփոփումը

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 113, զոհվել՝ 12 մարդ. Փրկարար ծառայության...

13:24

ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու մասին հարցը կքննարկվի նոյեմբերի 13-ին

ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու մասին հարցը կքննարկվի նոյեմբերի...

13:07

Գյումրիում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

Գյումրիում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական...

12:36

Նոյեմբերի 10-ին ռուբլու փոխարժեքն աճել է, եվրոյինը և դոլարինը՝ նվազել

Նոյեմբերի 10-ին ռուբլու փոխարժեքն աճել է, եվրոյինը և դոլարինը՝...

12:21

Որոշ տեղական չինովնիկների շաբլոնային շնորհավորանքներին լուրջ մի վերաբերվեք, քանզի իրենք են ՏԻՄ ինստիտուտի զարգացման միակ խոչընդոտը. ՀԿ նախագահ

Որոշ տեղական չինովնիկների շաբլոնային շնորհավորանքներին լուրջ մի վերաբերվեք, քանզի իրենք են ՏԻՄ...

12:06

Միասնության ուժը Հատիսի գագաթին. կամավորները շարունակում են աջակցել շինարարությանը

Միասնության ուժը Հատիսի գագաթին. կամավորները շարունակում են աջակցել...

11:45

«Վարչապետն ինքն է որոշել». Տեր Հովհաննեսը վստահեցնում է՝ ինքը չի Նիկոլ Փաշինյանին պատարագի հրավիրել

«Վարչապետն ինքն է որոշել». Տեր Հովհաննեսը վստահեցնում է՝ ինքը չի Նիկոլ Փաշինյանին պատարագի...

11:33

Եթե հրապարակվեն ԼՂ խնդրի կարգավորման փաստաթղթերը, այդ օրը կդառնա ոչ թե ընդդիմախոսների հաղթանակի, այլ հե

Եթե հրապարակվեն ԼՂ խնդրի կարգավորման փաստաթղթերը, այդ օրը կդառնա ոչ թե ընդդիմախոսների հաղթանակի,...

11:15

Շիրակի մարզում հայտնաբերված լուսանը տեղափոխվել է Երևանի համապատասխան կենտրոն

Շիրակի մարզում հայտնաբերված լուսանը տեղափոխվել է Երևանի համապատասխան...

10:55

Հենց սկզբից էլ պոռոտախոսի նման վարք էիք դրսևորում, բայց հենց գալիս է իրադրությունը ծայրահեղ կետի է հասնում, գլուխներդ ավազի մեջ եք թաղում. Աբրահամյան

Հենց սկզբից էլ պոռոտախոսի նման վարք էիք դրսևորում, բայց հենց գալիս է իրադրությունը ծայրահեղ կետի...

10:33

Մարզերում և Երևանում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Մարզերում և Երևանում էլեկտրաէներգիայի անջատումներ...

09:02

Հրաժարականից հետո 3 անգամ հեռախոսազանգ եմ ստացել ՌԴ նախագահից, կգա ժամանակը՝ բովանդակության մասին կխոսեմ. Սերժ Սարգսյան

Հրաժարականից հետո 3 անգամ հեռախոսազանգ եմ ստացել ՌԴ նախագահից, կգա ժամանակը՝ բովանդակության մասին...

14:35

Վարդան Ղուկասյանն անտանելի և անթույլատրելի պայմաններում է․ Ահազանգ

Վարդան Ղուկասյանն անտանելի և անթույլատրելի պայմաններում է․...

14:03

Սերժ Սարգսյանի ու նախկին իշխանությունների բերած 5-6 մլրդի զենքերը, Նիկո՛լ, հանձնեցիր Ադրբեջանին․ Շարմազանով

Սերժ Սարգսյանի ու նախկին իշխանությունների բերած 5-6 մլրդի զենքերը, Նիկո՛լ, հանձնեցիր Ադրբեջանին․...

13:34

ՀՀ–ն ծրագրո՞ւմ է նորոգել Երասխ-Նախիջևան երկաթգիծը. Մհեր Գրիգորյանի գրասենյակի պատասխանը

ՀՀ–ն ծրագրո՞ւմ է նորոգել Երասխ-Նախիջևան երկաթգիծը. Մհեր Գրիգորյանի գրասենյակի...

13:09

2023-2025-ին շուրջ 171 մլրդ դրամի ներդրում է արվել ՀՀ ռազմարդյունաբերական համալիրում․ Փաշինյանը նորից հրապարակում արեց (Տեսանյութ)

2023-2025-ին շուրջ 171 մլրդ դրամի ներդրում է արվել ՀՀ ռազմարդյունաբերական համալիրում․ Փաշինյանը...

11:22

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01