Ինձ հետաքրքիր է, թե ինչպես է ավարտվելու Արտակ Դավթյանին ԶՈՒ ԳՇ պետի պաշտնոնին նշանակելու պրոցեսը, նախագահը էլի համաձայնվելո՞ւ է, թե՞ մինչեւ վերջ գնալու է։ Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, Բաղրամյան պողոտայում հրավիրված ասուլիսին ասաց շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ «Ի՞նչ է նշանակում առաջին փուլում առարկությունը վերադարձնում ես, հետո ոչինչ չանել, եթե կա այդ հաստատակամությունը՝ երկրում սահմանադրական կարգը պահելու, կարծում եմ, որ Հանրապետության նախագահը երկրորդ քայլը պիտի անի»,- ընդգծեց Սաղաթելյանը։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Արտակ Դավթյանին ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում նշանակելու առաջարկով նախագահին դիմել էր նախօրեին, երբ հայտարարել էր, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։ Նախագահն այսօր իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը։ Կառավարությունից NEWS.am-ին հայտնել էին, որ չեն ընդունում նախագահի առարկությունները եւ այն հետ են ուղարկել նախագահին։ Սահմանադրության 139–րդ հոդվածի հիմքով՝ եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան: Եթե Հանրապետության նախագահը չի կատարում նշված կետերից որեւէ մեկը, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով: Հիշեցնենք՝ մարտի 9–ին, Արտակ Դավթյանը Պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել էր հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա։ Նա 2020թ.–ի նոյեմբերի 16–ին վարչապետի որոշմամբ ազատվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից, որին նշանակվել էր 2020-ի հուլիսի 17-ին։ Արտակ Դավթյանը ավելի վաղ՝ հունիսի 8-ին, ազատվել էր ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնից, որին նշանակվել էր 2018թ.–ի մայիսի 24–ին։ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատման առիթը դարձել էր կորոնավիրուսով պայմանավորված կարանտինի օրերին որդու հարսանիքը նշելը։
18:10
17:44
17:22
16:58
16:33
16:09
15:04
14:55
13:19
13:02
12:24
12:21
12:04
11:44
11:35
11:04
10:50
10:42
10:24
10:08
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35