Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Նախարար Այվազյանը վերահաստատել է Հայաստանի մտադրությունը՝ առավել խորացնելու հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ՝ որպես կապող օղակ ՀՀ և Ծոցի արաբական երկրների միջև բազմաբնույթ համագործակցության համար:
Նախարարներ Այվազյանը և Ալ Նահյանը հանգամանալից անդրադարձել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի: Կարևորվել է քաղաքական երկխոսության դինամիկայի պահպանումը, այդ թվում՝ խորհրդակցությունների անցկացման միջոցով:
Որպես առևտրատնտեսական համագործակցության հեռանկարային ուղղություններ՝ առանձնացվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, պարենային անվտանգության, վերականգնվող էներգիայի, զբոսաշրջության ոլորտները: Այս առնչությամբ ընդգծվել է Հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքների շարունակականությունը:
ԱԳ նախարարները կարևորել են ԱՄԷ հայ համայնքի կամրջող դերակատարությունը փոխվստահության վրա խարսխված հայ-էմիրաթական հարաբերությունների ամրապնդման և խորացման գործում: Այդ համատեքստում նախարար Այվազյանը բարձր է գնահատել Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունների հոգատար վերաբերմունքը հայ համայնքի հանդեպ, որը ԱՄԷ-ի՝ հանդուրժողականության և մշակութային բազմազանության հանձնառության վկայությունն է:
Հանդիպման օրակարգում առանցքային տեղ են զբաղեցրել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը: Այս համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Մերձավոր Արևելքը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի համապարփակ անվտանգային միջավայրում, և վերջին իրադարձություններն ի ցույց դրեցին, թե որքանով փոխկապակցված է Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի անվտանգությունը: Նախարարները համակարծիք են եղել, որ հակամարտությունները չունեն ռազմական լուծում, և ծայրահեղականության ցանկացած դրսևորում սպառնալիք է տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը:
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
10:27
10:02
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55