Հայաստանն արմատապես կվերանայի քաղաքացիներին սոցիալական փաթեթներ տրամադրելու կարգը: Բավականին շատ փոփոխություններ կլինեն: Այս մասին մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը՝ անդրադառնալով սոցիալական փաթեթով տրամադրվող ծառայությունների ավելացման նախագծին: Այդպես, նրա խոսքով, առաջարկվում է ընդլայնել սոցիալական փաթեթով տրամադրվող ծառայությունների ցանկը: «Եթե, ըստ գործող կարգի, սոցփաթեթի շահառուները հնարավորություն ունեն ստացված գումարը ծախսել մի քանի ուղղություններով՝ պետության կողմից սուբսիդավորված հիպոթեկային վարկի մարում, ապահովագրական ծառայությունների ձեռք բերում, կրթություն: Այժմ նրանց հնարավորություն կտրվի սոցիալական փաթեթից միջոցներն օգտագործել սպորտի, առողջության եւ այլ նմանատիպ նպատակներով»,- պարզաբանեց պաշտոնյան: Ընդ որում, նա նշեց, որ դա ուղղված է առողջ ապրելակերպի խթանմանը: Մարդիկ, ըստ Սարգսյանի, իրենց ժամանակի մեծ մասը նստած են անցկացնում, իսկ նորամուծությունը կարող է առիթ դառնալ, օրինակ, մարզադահլիճներ այցելելու համար: «Բացի այդ, հնարավոր կլինի սոցիալական փաթեթների գումարից մարել ուսանողական վարկերը: Դա ուսանողի ընտանիքի անդամին հնարավորություն կտա իր սոցիալական փաթեթի գումարն օգտագործել ուսանողական վարկի մարման համար»,- ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը: Քաղաքացիները կկարողանան նաեւ սոցիալական փաթեթից գումարներն ուղղել, օրինակ, ցանկացած ատամնաբուժական կենտրոն՝ իրենց ատամների բուժման համար:
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03