Վերջին մի քանի տարիներին խաթարված թուրք-եգիպտական հարաբերությունների կարգավորման համար Թուրքիայի կողմից «դրական ազդակներ» են նկատվում: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Թուրքիա-Եգիպտոս հարաբերությունների թեմային: Այս մասին գրում է ermenihaber-ը։ Չավուշօղլուն նշել է, որ մեկ օրում այդքան հեշտ չի լինում գործել այնպես, կարծես թե ոչինչ չի պատահել և հավելել, որ այդ ամենը ստացվում է կամաց-կամաց հանդիպումներով և ճանապարհային քարտեզի որոշմամբ: Նրա բնական է համարում այն հանգամանքը, որ այսքան տարիների ընթացքում հարաբերություների խզված լինելու պատճառով վստահության պակաս է ձևավորվել երկու կողմերի մոտ: «Այդ իսկ պատճառով հանդիպումներ են ընթանում որոշակի ռազմավարության, ճանապարհային քարտեզի շրջանականերում: Եգիպտոսի հետ և՛ հետախուզության, և՛ նաև արտգործնախարարությունների մակարդակով սկսել են շփումները»,-ասել է Թուրքիայի ԱԳ ղեկավարը: Նրա խոսքով՝ մինչև այժմ ոչ Եգիպտոսից և ոչ էլ Թուրքիայից որևէ նախապայման չի ներկայացվել: Հիշեցնենք, որ Կահիրեի և Անկարայի միջև հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ Եգիպտոսի բանակը 2013 թվականին գահընկեց արեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դաշնակից, «Մահմեդական եղբայրներ» շարժման նախագահ Մուհամեդ Մուրսիին:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55