Ելուզակենրի զինված խումբը մարտի 12-ի առավոտյան հարձակվել է պետական քոլեջի հանրակացարանի վրա Նիգերիայի հյուսիսի Քաունդայի նահանգում եւ առեւանգել ուսանողների: Այդ մասին հայտնել է նիգերիական Vanguard թերթը՝ վկայակոչելով տեղեկան իշանություններին: «Ելուզակները գրոհել են դաշնային անտառատեխնիկական քոլեջի վրա, առեւանգվել են ուսանողներ, նրանց ստույգ թիվն այժմ պարզվում է»,- հայտարարել է նահանգի ոստիկանության ներկայացուցիչ Մոհամեդ Ջալիջը: Իր հերթին Մեծ Բրիտանիայի BBC մեդիախումբը, վրայակոչելով ականատեների, հայտնել է, որ առեւանգվածների քանակը կարող է հասնել 50-ի, նրանք բոլորն աղջիկներ են: Նիգերիական Nation թերթը նույնպես հաստատում է, որ առեւանգվածներն աղջիկներ են: Ականատեսների խոսքով՝ ուսումնական հաստատության վրա հարձակումը կատարվել է առավոտյան մոտավորապես 3-ին: Քոլեջի շենքը գտնվում է ռազմական ակադեմիայի մոտ: Դպրոցների վրա հարձակումներն աշակերտների առեւանգման նպատակով հետագա փրկագնման համար վերջին ամիսներին Նիգերիայում սկսել են ավելի ու ավելի հաճախ տեղի ունենալ: Այսպես փետրվարի 26-ին Զամֆարայի նահանգի Ջանգաբե քաղաքում աղջիկների գիշերօթիկ դպրոցից առեւանգել էին 279 աշակերտուհիների: Մարտի 2-ին նրանց ազատել են բանակցություններից հետո: Զամֆարային հարեւան Կացինայի նահանգում ելուզակները 2020 թվականի դեկտեմբերի 11-ին 344 տղաներ էին առեւանգել գիշերօթիկ դպրոցից: Վեց օր անց նրանց բոլորին ազատ են արձակել բանակցությունների շնորհիվ: Նիգերիայի նախագահ Մուհամադու Բուհարին անցյալ շաբաթ կարգադրել է ուժեղացնել բոլոր դպրոցների պահպանությունը նման միջադեպեր թույլ չտալու համար: Երկրի մի շարք հյուսիսային նահանգներում նահանգապետերը ժամանակավորապես փակել են այն դպրոցները, որտեղ բացակայել է անվտանգության պատշաճ համակարգը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44